Մեկնարկում է Apple-ի նոր ապրանքների նախավաճառքը, դուք կարող եք լինել առաջինը և այսօր իսկ պատվիրել այդքան սպասված Apple-ի նոր մոդելները Գլոբբինգի «Գնիր իմ փոխարեն» ծառայության միջոցով։
Ինչպե՞ս գնել
Լավագույն խանութները
iPhone 14 Pro
Կերամիկական վահան
Ավելի ամուր, քան ցանկացած սմարթֆոնի ապակի: Վիրաբուժական չժանգոտվող պողպատ:
Էկրանի վերևի հատվածի նորացված ցուցանակ
Նոր էկրան, որը միավորում է ձեր ծանուցումները, նամակներն ու գործողությունները մեկ ինտերակտիվ վայրում: Այն ինտեգրված է iOS 16-ում և կարող է աշխատել բոլոր հավելվածների հետ:
Էկրանի անհատականացվող կողպեք
Ձեր լուսանկարները դարձրեք ավելի խորը՝ ավելացնելով ֆոնային ստվերներ։ Հետևեք ձեր ակտիվության ցուցանիշներին և ստացեք ձեր սիրելի հավելվածների ուղիղ թարմացումները:
Անվտանգություն
Եթե տվյալ պահին չունեք բջջային կապ կամ Wi-Fi, iPhone 14-ը թույլ կտա տեքստային հաղորդագրություններ ուղարկել շտապ օգնության ծառայություններին արբանյակի միջոցով: Բացի այդ, այն կարող է հայտնաբերել լուրջ ավտովթարը, զանգահարել 911 և տեղեկացնել շտապ օգնության ծառայությանը:
Էկրան
Pro տեսախցիկի նոր համակարգը խոշորացման հնարավորությանն ավելացնում է օպտիկական որակի 2x հեռաֆոտո ոսպնյակ: Արևի տակ էկրանը կդառնա 2 անգամ ավելի պայծառ:
Կինո ռեժիմ
iPhone 14 Pro-ն այժմ նկարահանում է 4K HDR 24 կադր/վ արագությամբ՝ համապատասխան կինոարդյունաբերության ստանդարտին:
Apple Watch Series 8-ն ունի նորարարական նոր սենսոր, որը հետևում է ձեր մարմնի ջերմաստիճանին նաև քնած ժամանակ, որպեսզի կարողանաք տեսնել ճնշման փոփոխությունները ժամանակի ընթացքում։
Ցիկլերի հետագծում
Օգտագործում է այս տվյալները՝ հնարավոր օվուլյացիայի հետընթաց գնահատական տրամադրելու համար, որը կարող է օգտակար լինել ընտանիքի պլանավորման համար: Սրտի հաճախականության և գրանցված ցիկլի տվյալների հետ միասին դուք մանրամասն պատկերացում կստանաք ձեր դաշտանային ցիկլի մասին:
Ունեցեք էլէկտրասրտագրություն ցանկացած պահի
ԷԿԳ հավելվածի միջոցով Apple Watch Series 8-ը կարող է կատարել էլէկտրասրտագրություն։
Չափեք արյան մեջ թթվածնի մակարդակը
Apple Watch Series 8-ի զարմանալի սենսորն ու հավելվածը թույլ են տալիս ստանալ արյան մեծ թթվածնի հագեցվածության ցուցանիշներ, երբ ցանկանաք:
Վթարի հայտնաբերում
Apple Watch Series 8-ը կարող է իմանալ, երբ դուք լուրջ ավտովթարի ենթարկվեք: Վթարը հայտնաբերելիս կարող է զանգ ուղարկել 911 և տեղեկացնել շտապ օգնության ծառայությանը:
Բազում միջազգային հայտնի խանութներ (ինչպիսիք են՝ Apple, BestBuy և այլն) չեն առաքում իրենց ապրանքները դեպի միջազգային պահեստներ, սակայն «Գլոբբինգ»-ի հետ Դուք ազատ եք ունենալ այն, ինչ ուզում եք։
Ի՞նչ է «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը
Դուք պարզապես ուղարկում եք մեզ ապրանքի հղումը, լիցքավորում Ձեր Գլոբբինգ հաշիվը, իսկ մենք գնում ենք ապրանքը Ձեր փոխարեն։
ցանկանում եք օգտվել այն խանութներից, որոնք չեն առաքում պահեստային հասցեներ,
ցանկանում եք օգտվել այն խանութներից, որոնք չեն ընդունում ՀՀ-ում թողարկված բանկային քարտեր։
Ծառայության պայմաններ
Պատճենեք Ձեր նախընտրած ապրանքի հղումը (link) և մուտքագրեք այն մեր «Գնիր իմ փոխարեն» էջում: Այնուհետև լրացրեք ապրանքի մանրամասները (քանակ, գույն, չափ) և վճարեք գնման դիմաց քարտով կամ Tellcell/MobiDram-ով՝ օգտագործելով Ձեր Address 2-ը։ Ձեր Գլոբբինգի հաշիվը համալրելուց հետո մենք կգնենք ապրանքը։
Ծառայության արժեք
Ծառայության վճարը կազմում է ընդհանուր պատվերի արժեքի 5%-ը (մին. 2500 դրամ): Հատուկ խանութների դեպքում, բացի ծառայության վճարից, գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։
Հատուկ խանութներ
Հատուկ խանութները չեն իրականացնում առաքում պահեստի հասցեով։ Նման օնլայն խանութների կայքերից գնումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել մեր գործընկերոջ փոխադրման ծառայությունից։ Այս դեպքում, բացի ծառայության վճարից (պատվերի արժեքի 5%-ը, մին. 2500 դրամ), գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։
«Գնիր իմ փոխարեն»
Ինչպե՞ս գնել օնլայն
Մենք պատրաստել ենք քայլ առ քայլ ուղեցույց, թե ինչպես գնել օնլայն արտերկրյա օնլայն խանութներից և ստանալ պատվերները ՀՀ-ում պարզ ու ապահով Գլոբբինգի հետ։
Գրանցվեք Գլոբբինգում մեր կայքի կամ հավելվածի միջոցով, որպեսզի անվճար ստանաք Ձեր անհատական հասցեները 7 երկրներում։ Այդ հասցեներով դուք կարող եք գնումներ կատարել արտերկրյա օնլայն խանութներում, իսկ Ձեր Գլոբբինգի էջում կպահպանվի պատվերների մասին տեղեկությունը։
Ընտրեք ապրանքներ ԱՄՆ, Անգլիայի, Չինաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Դուբայի և ՌԴ օնլայն խանութներից։ Գնում կատարելիս առաքման հասցե բաժնում լրացրեք Գլոբբինգի Ձեր էջում նշված առաքման հասցեն։ Մենք կստանանք Ձեր ծանրոցները մեր արտերկրյա պահեստներում և կառաքենք դրանք ՀՀ։ Հատուկ օնլայն խանութների համար, որտեղից ինքներդ չեք կարողանում գնում կատարել, գործում է «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը։ Կարևոր է․ երբ Ձեր գնումը դուրս է գալիս օնլայն խանութի պահեստից, օնլայն խանութը Ձեզ տրամադրում է բեռնակրման համար։ Այն հարկավոր է մուտքագրել Գլոբբինգի Ձեր էջում։
Ձեր պատվերը մեր պահեստ հասնելուն պես անվճար կվերափաթեթավորվի ու կգրանցվի արդեն փոքրացված չափերով, ինչի մասին էլ. հասցեով կստանաք ծանուցում․ Գլոբբինգի Ձեր էջում Դուք կտեսնեք ծանրոցի տվյալներն ու կարգավիճակը: Գրանցման պահից ընդամենը 24 ժամ անց ծանրոցը ավտոմատ կմտնի առաքման փուլ ու կլինի Հայաստանում՝ կախված Ձեր ընտրած առաքման մեթոդի ժամկետներից:
Պատվերը կարող եք ստանալ Ձեզ ամենահարմար հասցեից։ Գործում է նաև ԱՆՎՃԱՐ առաքում դեպի լոքերներ հարյուրավոր հասցեներով։ Ձեր հարմարավետությունն ապահովելու համար նաև գործում է «Տուն առաքում» ծառայությունը։ Մեր ծառայություններից կարող եք օգտվել՝ մուտք գործելով Ձեր Գլոբբինգի հաշիվ։