Աշխատանքային պարտականություններ.
● Բացահայտել հաճախորդների կարիքներն ու ներկայացնել կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունները
● Աջակցել հաճախորդներին կազմակերպության ծառայություններից օգտվելու հարցում ● Տալ հաճախորդներին խորհուրդներ և ուղեցույցներ ապրանքների ընտրության վերաբերյալ
● Բացատրել ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների հատկությունները, առանձնահատկություններն ու առավելությունները
● Զբաղվել հաճախորդների բողոքներով համաձայն Ընկերության հաճախորդների բողոքարկման կարգի
● Հետևել անհրաժեշտ ապրանքների առկայությանը սպասարկման սրահում, գրենական, տնտեսական, սրահի պարագաներ
● Նոր աշխատակիցների շարունակական ուսուցում, որակի բարելավման նպատակով
● Հայտնաբերել գույքի և տեխնիկայի անսարքություններ, կապ հաստատել ադմինիստրատիվ գծով պատասխանատուի հետ։
Անհրաժեշտ հմտություններ.
● Առնվազն մեկ տարվա փորձ սպասարկման ոլորտում
● Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։
● Համակարգչային գիտելիքներ
● Թիմային աշխատող
● Քաղաքավարի և սրտացավ մոտեցում հաճախորդների նկատմամբ
● Ազնվություն և աշխատասիրություն։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները careers@globbing.com էլ. հասցեին: Խնդրում ենք վերնագրի դաշտում հստակ նշել պաշտոնի անվանումը։