GO ECO WITH globbing
Շուտով դուք հնարավորություն կունենաք
դառնալ Գլոբբինգ էկո օգտատեր և ստանալ
Ձեր ծանրոցներն առանց պլաստիկ տոպրակի։

Հնարավորությունը հասանելի կլինի
Գլոբբինգի ձեր անձնական էջում։
Ի դեպ, մեր ամենաթրենդային Limitless մերչի հավաքածուում
դուք կգտնեք շատ հարմարավետ էկո պայուսակ։
Go Eco
4 քայլ դեպի ավելի էկո ապրելակերպ
Քչացրեք պլաստիկ տոպրակների օգտագործումը։
Սուպերմարկետներում մենք սովոր ենք «Տոպրակ պետք է՞» հարցին մեքենայաբար պատասխանել «Այո՛»։ Սակայն «Ոչ»-ը այս դեպքում շատ ավելի օգտակար է շրջակա միջավայրի համար։ Նվազեցնել պլաստիկ տոպրակների օգտագործումը շատ հեշտ է․ պարզապես մեկ անգամ ձեռք բերեք գեղեցիկ էկո պայուսակ, և օգտագործեք այն պլաստիկ տոպրակի փոխարեն խանութներ այցելելիս։ Ի դեպ, դուք կգտնեք շաատ հարմարավետ և թրենդային էկո պայուսակ մեր Limitless մերչի հավաքածուում։ Իսկ մեր էկո կարգավիճակի շնորհիվ շատ շուտով դուք հանարվորություն կունենաք Գլոբբինգի սրահներում ստանալ ձեր ծանրոցները առանց պլաստիկ տոպրակների՝ այդպիսով էլ ավելի քչացնելով պլաստիկի օգտագործումը և խնայելով բնությունը։
Անջատեք լույսը և չօգտագործվող տեխնիկան։ Էլեկտրաէներգիա արտադրելու համար էլեկտրակայանների մեծ մասն այրում է ածուխ, նավթ և այլ վառելիքներ, ինչի պատճառով առաջանում են բազմաթիվ վնասակար արտանետումներ։ Այնպես որ իզուր չէ, որ մեր տատիկներն ու պապիկները ամեն անգամ մեզ խնդրում էին անջատել սենյակի լույսը, եթե այնտեղ չենք գտնվում ։D Իսկ եթե չեք օգտագործում որևէ տեխնիկա, ապա անջատեք այն վարդակից, քանի որ նույնիսկ «քնած» ռեժիմում նրանք շարունակում են ծախսել էլեկտրաէներգիա։
Աշխատեք չօգտագործել մեկանգամյա սեղանի պարագաներ։ Այո, կարող է թվալ, որ մեկանգամյա օգտագործման ամանները և բաժակները հեշտացնում են կյանքը։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում միանգամյա պլաստիկը աղտոտում է միջավայրը և վնաս հասցնում կենդանի օրգանիզմներին։ Այդ իսկ պատճառով նախընտրելի է օգտագործել բազմակի օգտագործման սեղանի պարագաները։ Իսկ եթե ձեզ անհրաժեշտ են միանգամյա օգտագործման պարագաներ, ապա աշխատեք գնել այնպիսի ապրանքներ, որոնք պատրաստվում են վերամշակվող հումքից։
Անջատեք ջուրը ատամները մաքրելիս։
Մաքուր ջրի ռեսուրսը խիստ սահմանափակ է։ Իսկ 1 րոպեի ընթացքում խողովակից միջինում հոսում է 7-11 լիտր ջուր։ Միայն ատամները մաքրելու ընթացքում ջուր անջատելը կօգնի խնայել տարեկան մինչև 8000 լիտր ջուր։
Eco առաջարկներ
Հատուկ Ձեզ համար առանձնացրել ենք էկո ապրանքներ, որոնք կօգնեն քչացնել թափոնների քանակը և խնայել շրջակա միջավայրը։
Դուք բացարձակ
առաջատար եք Գլոբբինգի հետ:
Գրանցվեք հիմա
Խնայեք Գլոբբինգի հետ
Հետադարձ կապ
Հեռախոս/էլ․ հասցե
060 616 616
info@globbing.com
Սպասարկման սրահներ
Երևան, Հր. Քոչար 44/53
Երևան, Մաշտոցի պող. 43
Երևան, Գարեգին Նժդեհ 19/1
Երևան, Մարգարյան 18/5
Ստեփանակերտ, Վ. Սարգսյան 18
Երևան, Խորենացի 15