Ինչպես օգտվել
Գլոբբինգից
Գրանցվեք հիմա

Ինչպես օգտվել Գլոբբինգից
Գրանցվեք և ստացեք Ձեր առաքման հասցեն
Գնեք օնլայն և օգտագործեք Ձեր առաքման հասցեն
Ստացեք Ձեր ծանրոցը ≈ 5-10 աշխատանքային օրում
Գրանցվել

Գրանցվեք Գլոբբինգում մեր կայքի կամ հավելվածի միջոցով, որպեսզի անվճար ստանաք Ձեր անհատական հասցեները 7 երկրներում։

Այդ հասցեներով դուք կարող եք գնումներ կատարել արտերկրյա օնլայն խանութներում, իսկ Ձեր Գլոբբինգի էջում կպահպանվի պատվերների մասին տեղեկությունը։

Ինչպե՞ս գրանցվել Գլոբբինգում
  1. Մուտք գործեք globbing.com։
  2. Սեղմեք «Գրանցվել» կոճակը։
  3. Լրացրեք Ձեր տվյալները և սեղմեք «Գրանցվել» կոճակը, կամ կարող եք գրանցվել Facebook-ի միջոցով։
  4. Ձեր էլ. հասցեին կստանաք նամակ, բացեք նամակը և սեղմեք «Հաստատել» կոճակը։
  5. Բացված էջում լրացրեք Ձեր տվյալները և սեղմեք «Պահպանել» կոճակը։
  6. Ցանկացած հարցի դեպքում կարող եք զանգահարել 060 616 616 հեռախոսահամարով։
Վիդեո ուղեցույց
Գրանցվեք հիմա
Ինչպես գնել

Ընտրեք ապրանքներ ԱՄՆ, Անգլիայի, Չինաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Դուբայի և ՌԴ օնլայն խանութներից։

Գնում կատարելիս առաքման հասցե բաժնում լրացրեք Գլոբբինգի Ձեր էջում նշված առաքման հասցեն։ Մենք կստանանք Ձեր ծանրոցները մեր արտերկրյա պահեստներում և կառաքենք դրանք ՀՀ։ Հատուկ օնլայն խանութների համար, որտեղից ինքներդ չեք կարողանում գնում կատարել, գործում է «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը։ Կարևոր է․ երբ Ձեր գնումը դուրս է գալիս օնլայն խանութի պահեստից, օնլայն խանութը Ձեզ տրամադրում է բեռնակրման համար։ Այն հարկավոր է մուտքագրել Գլոբբինգի Ձեր էջում։
Օրինակ 6pm-ում։
  1. Մուտք գործեք 6pm.com
  2. Սեղմեք վերևի աջ կողմում «Login or register» կոճակը։
  3. Սեղմեք «Create your 6pm account» կոճակը։
  4. Լրացրեք տվյալները։
  5. Սեղմեք «Create your 6pm account» կոճակը։
Ահա և վերջ, դուք գրանցված եք։ :)
Ինչպե՞ս գտնել ապրանք։
  1. Փնտրելու տողում լրացրեք այն ապրանքի անունը, որը ցանկանում եք գնել
  2. Օգտվեք ֆիլտրներից (չափս, գին, բրենդ, գույն, տեսակ...), որպեսզի գտնեք հենց Ձեզ անհրաժեշտ ապրանքը
  3. Սեղմեք Ձեր հավանած իրի վրա
  4. Ընտրեք գույնը, չափսը և տեսակը
  5. Սեղմեք «Add to shopping bag» զամբյուղ ավելացնելու համար
  6. Սեղմեք «Proceed to checkout» ապրանքը այդ պահին գնելու համար, կամ «View bag»` զամբյուղի իրերը տեսնելու համար
Ինչպե՞ս պատվիրել։
  1. Սկզբում լրացրեք Գլոբբինգի Ձեր էջի առաքման հասցեն՝ ինչպես նշված է նկարում: Կարևոր է լրացնել Գլոբբինգի ԱՄՆ պահեստի հասցեն: Չմոռանաք նշել Address 2-ը:
  2. Հաստատեք՝ սեղմելով «Ship to this address» կոճակը
  3. Լրացրեք քարտի տվյալները և սեղմեք «Add your card» կոճակը
  4. Սեղմեք «Place your order» կոճակը և ամենինչ պատրաստ է
Ի՞նչ է «Գնիր իմ փոխարեն» ծառ․-ը
Դուք պարզապես ուղարկում եք մեզ ապրանքի հղումը, լիցքավորում Ձեր Գլոբբինգ հաշիվը, իսկ մենք գնում ենք ապրանքը Ձեր փոխարեն։

Օգտվեք «Գնիր իմ փոխարեն»-ից, եթե

  • չունեք բանկային քարտ, հավես կամ ժամանակ,
  • ցանկանում եք օգտվել այն խանութներից որոնք չեն առաքում պահեստային հասցեներ,
  • ցանկանում եք օգտվել այն խանութներից որոնք չեն ընդունում ՀՀ-ում թողարկված բանկային քարտեր։
Գրանցվեք հիմա
Առաքում

Ձեր պատվերը պահեստ հասնելուն պես անվճար կվերափաթեթավորվի ու կգրանցվի արդեն փոքրացված չափերով, ինչի մասին էլ. հասցեով կստանաք ծանուցում, և Գլոբբինգ Ձեր էջում կտեսնեք ծանրոցի տվյալներն ու կարգավիճակը: Գրանցման պահից ընդամենը 24 ժամ անց ծանրոցը ավտոմատ կմտնի առաքման փուլ ու կլինի Հայաստանում՝ համաձայն Ձեր ընտրած առաքման մեթոդի ժամկետների:

Միջազգային օնլայն խանութների 95%-ը չի իրականցնում առաքում Հայաստան:

Մենք առաջարկում ենք լուծում:

Գրանցվեք globbing.com կայքում և կստանաք անհատական հասցներ, որոնք օգտագործելով կկարողանաք ստանալ Ձեր ծանրոցներն աշխարհի տարբեր երկրներից ընդամենը 5-10 աշխատանքային օրվա ընթացքում
Գրանցվեք հիմա
Ինչպես ստանալ

Պատվերը կարող եք ստանալ Ձեզ ամենահարմար հասցեից: Գործում է ԱՆՎՃԱՐ առաքում դեպի 140+ լոքերներ` տեղակայված Երևանում և բոլոր մարզերում։ Ինչպես նաև Ձեր հարմարավետությունն ապահովելու համար գործում է «Տուն առաքում» ծառայությունը։ Այս և այլ ծառայություններից կարող եք օգտվել մուտք գործելով Ձեր Գլոբբինգի հաշիվ։
11 Հատուկ
ծառայություն
Եթե նորեկ եք օնլայն գնումների ոլորտում, կամ վստահ չեք գնման հարցում, մենք առաջարկում ենք լուծում՝
11 հատուկ ծառայություն, մեր ԱՄՆ, Չինաստանի և ՌԴ պահեստներում:

Ստանալ պատվերը
Պատվերը կարող եք ստանալ Ձեզ ամենահարմար հասցեից։

Գործում է ԱՆՎՃԱՐ առաքում դեպի 140+ լոքերներ` տեղակայված Երևանում և բոլոր մարզերում։

Ինչպես նաև Ձեր հարմարավետությունն ապահովելու համար գործում է «Տուն առաքում» ծառայությունը։

Այս և այլ ծառայություններից կարող եք օգտվել մուտք գործելով Ձեր Գլոբբինգի հաշիվ։
Գրանցվեք հիմա
Ո՞ր խանութներից գնել
Օնլայն մոլեր և աութլեթներ
Կոսմետիկա և օծանելիք
Սպորտ
Մանկական հագուստ և պարագաներ
Հագուստ, կոշիկ, աքսեսուար
Գրանցվեք հիմա
Աշխարհը քոնն է Գլոբբինգի հետ
Հետադարձ կապ
Մենք ուրախ կլինենք պատասխանել ձեր հարցերին և օգնել խնայել Գլոբբինգի հետ։
Հեռ,
Email
060 616 616
info@globbing.com
Սպասարկման սրահներ
Երևան, Հր. Քոչար 44/53
Երևան, Մաշտոցի պող. 50
Երևան, Գարեգին Նժդեհ 19/1
Երևան, Մարգարյան 18/5
Ստեփանակերտ, Վ. Սարգսյան 18
Ստացման
վայրեր
Երևան, Խորենացի 15
Լոքերներ 140+ հասցեներում