Ընտրեք «Shop by gender»՝ գտնելու ապրանքներ ըստ սեռի, և «Shop by style»՝ գտնելու ապրանքներ ըստ հագուստի ոճի։
Օգտվեք ֆիլտրներից (գին, բրենդ, գույն, տեսակ...), որպեսզի գտնեք հենց Ձեզ անհրաժեշտ ապրանքը։
Սեղմեք Ձեր հավանած ապրանքի վրա։
Ընտրեք համապասխան գույն/տեսակ, չափս և սեղմեք «Add to cart» զամբյուղ ավելացնելու համար։
Հետո սեղմեք «View cart» կոճակն ապրանքն այդ պահին գնելու համար։
Ինչպե՞ս պատվիրել։
Ընտրեք դեպի «Գլոբբինգ»-ի պահեստ առաքման Ձեր նախընտրելի տարբերակը։
Այնուհետև, սեղմեք «Checkout» կոճակը՝ ապրանքը գնելու համար։
Լրացրեք «Գլոբբինգ»-ի Ձեր էջի առաքման հասցեն: Կարևոր է լրացնել «Գլոբբինգ»-ի ԱՄՆ պահեստի հասցեն: Չմոռանաք նշել Address 2-ը, քանի որ այն Ձեզ տարբերակող անհատական կոդն է։
Լրացրեք Ձեր քարտի տվյալները։
Ապա սեղմեք «Place order» կոճակը՝ գնումն ավարտելու համար։
Նպաստում է մտածողության, նոր կերպարներ ստեղծելու և երևակայելու ունակությանը։
Գնել կինետիկ ավազ
Անհասանելի խանութները հասանելի են Գլոբբինգի հետ
Բազում հայտնի խանութներ (ինչպիսին է՝ Disney shop-ը և այլն) չեն առաքում իրենց ապրանքները դեպի միջազգային պահեստներ, սակայն «Գլոբբինգ»-ի հետ Դուք ազատ եք ունենալ այն, ինչ ուզում եք օգտվելով «Գնիր իմ փոխարեն» ծառայությունից։
Ի՞նչ է «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը
Դուք պարզապես ուղարկում եք մեզ ապրանքի հղումը, լիցքավորում Ձեր Գլոբբինգ հաշիվը, իսկ մենք գնում ենք ապրանքը Ձեր փոխարեն։
ցանկանում եք օգտվել այն խանութներից, որոնք չեն առաքում պահեստային հասցեներ,
ցանկանում եք օգտվել այն խանութներից, որոնք չեն ընդունում ՀՀ-ում թողարկված բանկային քարտեր։
Ծառայության պայմաններ
Պատճենեք Ձեր նախընտրած ապրանքի հղումը (link) և մուտքագրեք այն մեր «Գնիր իմ փոխարեն» էջում: Այնուհետև լրացրեք ապրանքի մանրամասները (քանակ, գույն, չափ) և վճարեք գնման դիմաց քարտով կամ Tellcell/MobiDram-ով՝ օգտագործելով Ձեր Address 2-ը։ Ձեր Գլոբբինգի հաշիվը համալրելուց հետո մենք կգնենք ապրանքը։
Ծառայության արժեք
Ծառայության վճարը կազմում է ընդհանուր պատվերի արժեքի 5%-ը (մին. 2500 դրամ): Հատուկ խանութների դեպքում, բացի ծառայության վճարից, գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։
Հատուկ խանութներ
Հատուկ խանութները չեն իրականացնում առաքում պահեստի հասցեով։ Նման օնլայն խանութների կայքերից գնումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել մեր գործընկերոջ փոխադրման ծառայությունից։ Այս դեպքում, բացի ծառայության վճարից (պատվերի արժեքի 5%-ը, մին. 2500 դրամ), գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։