Աջակցման համալիր ծրագիր
Սիրելի հայրենակիցներ, բարի գալուստ ՏՈՒՆ։

Կենսական ենք համարում, որ հնարավորինս շուտ վերադառնաք կյանքի բնականոն հունին՝ ապրեք, աշխատեք և արարեք հայրենիքում։

Մեր ջանքերն ու ներուժը որոշել ենք ուղղել նաև այս նպատակին և մշակել ենք մի կարևոր նախաձեռնություն, որը կօգնի մեր հայրենակիցներին վերսկսել աշխատել և ստեղծել կայուն եկամտի աղբյուր։
Կտրամադրենք աշխատանքային պարագաներ
Եթե դուք աշխատել եք որևէ մասնագիտությամբ կամ տիրապետում եք որևէ արհեստի, սակայն չունեք տվյալ գործունեությունը վերսկսելու համար պարագաներ, մենք կհովանավորենք դրանց շուտափույթ ձեռքբերումը։

Դա կարող է լինել․ օրինակ՝

  • Մատնահարդարման պարագաներ` մատնահարդարների համար,
  • Համակարգիչ՝ ծրագրավորողների համար,
  • Վառարան և հումք՝ հացթուխների համար․․․ և այլն։

Լրացրեք հարցաթերթիկը և մենք սիրով և ուշադրությամբ կուսումնասիրենք դրանք։

*Դիմումները ընտրվել են ըստ կարիքների գնահատման։
Աշխատատեղեր
Այս պահին մենք ավելացրել ենք հավելյալ 50 աշխատատեղ, որոնցից 20-ը հիմնական հաստիքների համար և 30-ը՝ սեզոնային բնույթի։ Բոլոր հաստիքներին ծանոթանալու և դիմելու համար կարող ենք անցնել Staff.am-ի հատուկ արցախահայության համար նախատեսած բաժինը:

Հաստիքներն այստեղ
Հետադարձ կապ
Հեռ/Email
060 616 616
info@globbing.com
Սպասարկման սրահներ
Երևան, Հր. Քոչար 44/53
Երևան, Մաշտոցի պող. 50
Երևան, Գարեգին Նժդեհ 19/1
Երևան, Մարգարյան 18/5
Ստեփանակերտ, Վ. Սարգսյան 18
Երևան, Խորենացի 15