ԳԼՈԲԲԻՆԳԻ ԹԻՄԻ ԿՈՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ
Ստեղծման օրվանից ի վեր Սոցիալական պատասխանատվությունը և դրական ազդեցությունը շրջապող մարդկանց կյանքում առանցքային նշանակություն են ունեցել Գլոբբինգում։ Գոյության տասը տարիների ընթացքում կազմակերպության կողմից բազում ծրագրեր են նախձեռնվել։

Դրական ազդեցությունը մեր առանցքային արժեքներից է, և որպեսզի մեր թիմն էլ ապրի միևնույն արժեքներով, առաջ ենք բերել սոցիալական պատասխանատվության թիմային նախագծերի գաղափարը, երբ կազմակերպությունը ֆինասավորում է, իսկ թիմը որոշում՝ ինչ նպատակի ուղղել տրամադրված ռեսուրսները։
ՔՎԵԱՐԿԵՔ
Ձեր նախընտրած ծրագրի համար
Շնորհակալ ենք
ԱԹՍ-ների դասընթաց

Դասընթացը ներառում է թեորիա և պրակտիկ գիտելիքներ.

1․ ԱԹՍ-ի դիզայն և պատրաստման հիմնական տեխնոլոգիաները:

2․ԱԹՍ-ի ծրագրավորման և օպտիմալ կիրառման հմտություններ

3․ ԱԹՍ-ի կառավարում

անվտանգության պահանջներին համապատասխան:


Մասնակիցներ՝

44-օրյա պատերազմում զոհված զինվորների երեխաները, քույր/եղբայրներ՝ 10 մասնակից


Համագործակից

կառույցներ՝

«Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամ, «Անգղ» մարզակրթական ՀԿ

Բուժօգնության դասընթաց
Դասընթացի նպատակը՝
1․ Սովորեցնել առաջին բուժօգնության հիմունքները:
2․ Սովորեցնել սրտի կանգի, արյունահոսության, այրվածքների ժամանակ առաջին օգնության հիմնական մեթոդները:
4․ Տարածել հանրային իրազեկվածություն:

Մեր աշխատակիցները ևս օգնել են մեզ՝ «Յոլյան» արյունաբանության կենտրոնում արյուն հանձնելով։

Անցկացման վայր՝
Փոքր Մասրիկ սահմանամերձ գյուղ

Դասընթացավարներ՝
«Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի «Դարման» խմբի անդամներ
Գրաֆիկ դիզայնի դասընթաց
Դասընթացի նպատակն է խնամքի կենտրոնում բնակվող դեռահասին ժամանակակից և պահանջված մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն տալ։

Դասընթացի շնորհիվ դեռահասը ձեռք կբերի համապատասխան անհրաժեշտ գիտելիքներ, որպեսզի հետագայում աշխատաշուկայում լինի մրցակից կադր։


Դասընթացն իրականացնող կառույց՝

Gazzar School
«Աստղավարդ» աջակցություն
Աջակցել Վարդենիսի «Աստղավարդ» ներառական ՀԿ-ին՝ տրամադրելով երաժշտական գործիքներ, որոնք կծառայեն որպես թերապիա հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև վերաբնակեցված արցախցիների երեխաների համար և հնարավորություն կտան կազմելու երաժշտական խումբ։

Կենտրոնը նախատեսում է կազմակերպել համերգներ՝ երեխաների տաղանդները ներկայացնելու և նրանց ստեղծագործական կարողությունները զարգացնլու նպատակով։

Մասնակիցներ՝

«Աստղավարդ» ՀԿ

«ՄԻԱՍԻՆ» ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ
2023թ.-ի պատերազմական և դրան հաջորդած ցավալի իրադարձությունները մեծ պարտավորություն և պատասխանատվություն դրեցին մեր առջև՝ աջակցելու արցախցի մեր հայրենակիցներին առավելագույն կերպով։
Կենսական և հրատապ էր, որ մարդիկ հնարավորինս արագ վերադառնան կյանքի բնականոն հունին, ապրեն և արարեն հայրենիքում։ Ուստի որոշեցինք մեր ջանքերն ու ներուժը ուղղել մի կարևոր նպատակի․ այն է՝ օգնել մարդկանց, որպեսզի վերսկսեն աշխատել, ստեղծեն կայուն եկամտի աղբյուր, վերահաստատվեն հայրենիքում և չարտագաղթեն։

Ավելին՝ այստեղ
Հետադարձ կապ
Հեռ․/Email
060 616 616
info@globbing.com
Սպասարկման սրահներ
Երևան՝ Հր. Քոչար 44/53,
Մաշտոցի 50,
Գ. Նժդեհ 19/1,
Մարգարյան 18/5,
Խորենացի 15,
Գյումրի՝ Գայի 8/1