Բլոգգինգում լուսավորությունը կարևոր է։ Justin Brown-ը առանձնացրել է soft box-եր, led լույսեր ցանկացած բյուջեի համար։
Ինչպե՞ս ստեղծել բլոգի գրառումներ
Բլոգգինգի գուռու Nail Patel-ը կիսվում է իր մեծ փորձով։ Ինչպես գրել վաճառող բլոգ գրառումներ, ինչպիսի ռազմավարություն ընտրել, ինչպես գտնել Ձեր լսարանը և ավելին։
Ինչպես գումար վաստակել բլոգգինգով
Բլոգ վարելը շահավետ է։ Այոոոո, դու կարող ես վաստակել զբաղվելով նրանով, ինչ քեզ դուր է գալիս։ Մանրամասները տեսանյությում։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պրոֆեսիոնալ բլոգգերներն աշխատանքի առաջին տարում վաստակում են $1,000 – $10,000, մինչդեռ 5րդ տարում արդեն $100,000 – $250,000։
Ի՞նչ թեմայով վարել բլոգ
Բլոգի ամենատարածված տեսակներն են․
Fashion Blog
Ամեն ինչ նորաձևության մասին, լուրեր, նորություններ, խորհուրդներ, "ինչ գնել, որտեղից" ուղեցույցներ։
Food Blog
Բաղադրատոմսեր, ինչ և ինչպես պատրաստել, խոհարարական գաղտնիքներ, այցելություն և կարծիքներ ռեստորանների և սրճարանների մասին։
Travel Blog
Ճանապարհորդություններ, էքսկուրսիաներ, գեղեցիկ լուսանկարներ, նոր մշակույթ և խոհանոց։
Lifestyle Blog
Ամեն ինչ Ձեր կյանքի, առօրյայի, սիրելի զբաղմունքի, շրջապատի մասին։
Fitness Blog
Մարզումներ, առողջ սնունդ, առողջ սովորություններ։
DIY Blog
DIY կամ պատրաստիր ինքդ, ուղեցույցներ, լայֆհեքեր, այլ օգտակար գաղտնիքներ։
Parenting Blog
Ամեն ինչ փոքրիկների և նրանց մեծացնելու մասին, փորձի փոխանակում և ավելին։
Personal Blog
Անձնական բլոգ, հաճախ ինֆլուենսինգ, գրառումներ Ձեր կյանքի, մտքերի, վերլուծությունների մասին։
Աշխարհում կա 500 միլիոն բլոգ:
Թոփ ինֆլուենսերներ, ովքեր վարում են Instagram Blog
ցանկանում եք օգտվել այն խանութներից, որոնք չեն առաքում պահեստային հասցեներ,
ցանկանում եք օգտվել այն խանութներից, որոնք չեն ընդունում ՀՀ-ում թողարկված բանկային քարտեր։
Ծառայության պայմաններ
Պատճենեք Ձեր նախընտրած ապրանքի հղումը (link) և մուտքագրեք այն մեր «Գնիր իմ փոխարեն» էջում: Այնուհետև լրացրեք ապրանքի մանրամասները (քանակ, գույն, չափ) և վճարեք գնման դիմաց քարտով կամ Tellcell/MobiDram-ով՝ օգտագործելով Ձեր Address 2-ը։ Ձեր Գլոբբինգի հաշիվը համալրելուց հետո մենք կգնենք ապրանքը։
Ծառայության արժեք
Ծառայության վճարը կազմում է ընդհանուր պատվերի արժեքի 5%-ը (մին. 2500 դրամ): Հատուկ խանութների դեպքում, բացի ծառայության վճարից, գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։
Հատուկ խանութներ
Հատուկ խանութները չեն իրականացնում առաքում պահեստի հասցեով։ Նման օնլայն խանութների կայքերից գնումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել մեր գործընկերոջ փոխադրման ծառայությունից։ Այս դեպքում, բացի ծառայության վճարից (պատվերի արժեքի 5%-ը, մին. 2500 դրամ), գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։
«Գնիր իմ փոխարեն»
Ինչպե՞ս գնել օնլայն
Մենք պատրաստել ենք քայլ առ քայլ ուղեցույց, թե ինչպես գնել օնլայն արտերկրյա օնլայն խանութներից և ստանալ պատվերները ՀՀ-ում պարզ ու ապահով Գլոբբինգի հետ։
Գրանցվեք Գլոբբինգում մեր կայքի կամ հավելվածի միջոցով, որպեսզի անվճար ստանաք Ձեր անհատական հասցեները 7 երկրներում։ Այդ հասցեներով դուք կարող եք գնումներ կատարել արտերկրյա օնլայն խանութներում, իսկ Ձեր Գլոբբինգի էջում կպահպանվի պատվերների մասին տեղեկությունը։
Ընտրեք ապրանքներ ԱՄՆ, Անգլիայի, Չինաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Դուբայի և ՌԴ օնլայն խանութներից։ Գնում կատարելիս առաքման հասցե բաժնում լրացրեք Գլոբբինգի Ձեր էջում նշված առաքման հասցեն։ Մենք կստանանք Ձեր ծանրոցները մեր արտերկրյա պահեստներում և կառաքենք դրանք ՀՀ։ Հատուկ օնլայն խանութների համար, որտեղից ինքներդ չեք կարողանում գնում կատարել, գործում է «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը։ Կարևոր է․ երբ Ձեր գնումը դուրս է գալիս օնլայն խանութի պահեստից, օնլայն խանութը Ձեզ տրամադրում է բեռնակրման համար։ Այն հարկավոր է մուտքագրել Գլոբբինգի Ձեր էջում։
Ձեր պատվերը մեր պահեստ հասնելուն պես անվճար կվերափաթեթավորվի ու կգրանցվի արդեն փոքրացված չափերով, ինչի մասին էլ. հասցեով կստանաք ծանուցում․ Գլոբբինգի Ձեր էջում Դուք կտեսնեք ծանրոցի տվյալներն ու կարգավիճակը: Գրանցման պահից ընդամենը 24 ժամ անց ծանրոցը ավտոմատ կմտնի առաքման փուլ ու կլինի Հայաստանում՝ կախված Ձեր ընտրած առաքման մեթոդի ժամկետներից:
Պատվերը կարող եք ստանալ Ձեզ ամենահարմար հասցեից։ Գործում է նաև ԱՆՎՃԱՐ առաքում դեպի լոքերներ հարյուրավոր հասցեներով։ Ձեր հարմարավետությունն ապահովելու համար նաև գործում է «Տուն առաքում» ծառայությունը։ Մեր ծառայություններից կարող եք օգտվել՝ մուտք գործելով Ձեր Գլոբբինգի հաշիվ։