Գնիր օնլայն, ստացիր Հայաստանում
Գրանցվեք և ստացեք
Ձեր առաքման հասցեն
Գնեք օնլայն և օգտագործեք Ձեր առաքման հասցեն
Ստացեք Ձեր ծանրոցը ≈ 5-10 աշխ․ օրում
Ողջույն,

Եթե դու էլ ես LEGO ապրանքանիշի սիրահար, ուրեմն քեզ համար լավ նորություն ունեմ․ LEGO-ի անգլիական և ամերիկյան կայքերը հասանելի են «Գնիր իմ փոխարեն» ծառայության համար։

Ես առանձնացրել եմ կայքի լավագույն առաջարկները։

Ծանոթացիր առաջարկներին հիմա, իսկ ինձ դեռ կհասցնես շնորհակալություն ասել։
Ջորջ Գլոբբինգ
Գնումների թերապիայի գիտությունների թեկնածու
Իսկ դուք գիտեի՞ք
Հետաքրքիր փաստեր LEGO-ի մասին
Լեգո-մարդուկները ի հայտ են եկել Լեգոյի սկզբնական տեսակներից 20 տարի անց։ 1978թ․-ից ի վեր ստեղծվել են ավելի քան 4 միլիարդ լեգո-մարդուկներ, որոնք հիմնականում դեղին գույն ունեն, որը, ըստ ստեղծողների, ամենաունիվերսալ գույնն է բոլոր ազգերի և ռասաների համար։
Աշխարհում կան 6 Լեգոլենդներ, որոնք ամբողջությամբ կառուցված են լեգոներից։ Առաջին Լեգոլենդը բացվել է 1968թ․-ին լեգոյի հայրենիք Դանիայում, և մինչ օրս ամենամեծն է աշխարհում։
Գոյություն ունի Լեգոների թաքստոց, որտեղ 1958թ․-ից պահպանվում է մեկական օրինակ յուրաքանչյուր հավաքածուից։ Այդ թիվն այժմ հասնում է 4720 հավաքածուի։
2009թ․-ին կառուցվել է իսկական տուն Լեգոյից։ Միտքը հայտնի հաղորդավար Ջեյմս Մեյինն էր իր՝ խաղալիքների մասին հաղորդման համար։ Ըստ հաղորդաշարի պահանջների՝ Մեյն այնտեղ անցկացրել է մեկ օր և մեկ գիշեր։
Միջազգային ռեկորդներ պատրաստված LEGO-ից
Գրանցվեք հիմա
Անհասանելի խանութները հասանելի են Գլոբբինգի հետ
Բազում միջազգային հայտնի խանութներ (ինչպիսիք են՝ LEGO, Macy's, Coach և այլն) չեն առաքում իրենց ապրանքները դեպի միջազգային պահեստներ, սակայն «Գլոբբինգ»-ի հետ Դուք ազատ եք ունենալ այն, ինչ ուզում եք։
Ի՞նչ է «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը
Դուք պարզապես ուղարկում եք մեզ ապրանքի հղումը, լիցքավորում Ձեր Գլոբբինգ հաշիվը, իսկ մենք գնում ենք ապրանքը Ձեր փոխարեն։

Օգտվեք «Գնիր իմ փոխարեն»-ից, եթե.

  • չունեք բանկային քարտ, հավես կամ ժամանակ,
  • ցանկանում եք օգտվել այն խանութներից, որոնք չեն առաքում պահեստային հասցեներ,
  • ցանկանում եք օգտվել այն խանութներից, որոնք չեն ընդունում ՀՀ-ում թողարկված բանկային քարտեր։
Ծառայության պայմաններ
Պատճենեք Ձեր նախընտրած ապրանքի հղումը (link) և մուտքագրեք այն մեր «Գնիր իմ փոխարեն» էջում: Այնուհետև լրացրեք ապրանքի մանրամասները (քանակ, գույն, չափ) և վճարեք գնման դիմաց քարտով կամ Tellcell/MobiDram-ով՝ օգտագործելով Ձեր Address 2-ը։ Ձեր Գլոբբինգի հաշիվը համալրելուց հետո մենք կգնենք ապրանքը։
Ծառայության արժեք
Ծառայության վճարը կազմում է ընդհանուր պատվերի արժեքի 5%-ը (մին. 2500 դրամ): Հատուկ խանութների դեպքում, բացի ծառայության վճարից, գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։
Հատուկ խանութներ
Հատուկ խանութները չեն իրականացնում առաքում պահեստի հասցեով։ Նման օնլայն խանութների կայքերից գնումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել մեր գործընկերոջ փոխադրման ծառայությունից։ Այս դեպքում, բացի ծառայության վճարից (պատվերի արժեքի 5%-ը, մին. 2500 դրամ), գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։
Ինչպե՞ս գնել օնլայն
Մենք պատրաստել ենք քայլ առ քայլ ուղեցույց, թե ինչպես գնել օնլայն արտերկրյա օնլայն խանութներից և ստանալ պատվերները ՀՀ-ում պարզ ու ապահով Գլոբբինգի հետ։
Վիդեո ուղեցույց
Գրանցվեք հիմա
Ներբեռնեք մեր հավելվածը
Խնայեք Գլոբբինգի հետ
Հետադարձ կապ
Հեռ/Email
060 616 616
info@globbing.com
Սպասարկման սրահներ
Երևան, Հր. Քոչար 44/53
Երևան, Մաշտոցի պող. 50
Երևան, Գարեգին Նժդեհ 19/1
Երևան, Մարգարյան 18/5
Ստեփանակերտ, Վ. Սարգսյան 18
Երևան, Խորենացի 15