«ՄԻԱՍԻՆ» ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ
2023 թ. սեպտեմբերյան պատերազմական և դրան հաջորդած ցավալի իրադարձությունները մեծ պարտավորություն և պատասխանատվություն դրեցին մեր առջև՝ աջակցելու արցախցի մեր հայրենակիցներին առավելագույնով։ Կենսական և հրատապ էր, որ մարդիկ հնարավորինս արագ վերադառնան կյանքի բնականոն հունին, ապրեն և արարեն հայրենիքում։ Ուստի որոշեցինք մեր ջանքերն ու ներուժը ուղղել մի կարևոր նպատակի, այն է՝ օգնել մարդկանց, որպեսզի վերսկսեն աշխատել, ստեղծեն կայուն եկամտի աղբյուր, վերահաստատվեն հայրենիքում և չարտագաղթեն։ Միևնույն ժամանակ նպատակային և հնարավորինս արդյունավետ պետք է օգտագործեինք առկա սահմանափակ ռեսուրսները։ Արդյունքում մշակեցինք արցախցիների աջակցման «ՄԻԱՍԻՆ» համալիր նախագիծը, որը նախատեսում է աշխատանքային գործիքների, սարքավորումների գնման նպատակով դրամաշնորհների տրամադրում մեր նվիրառուներին։ Իսկ նախագծով պլանավորված հարթակը միավորում և առաջարկում է մեր նվիրառուների ծառայություններն ու արտադրանքը։ Մեր կողմից տվյալ հարթակի առաջխաղացումը միտված է նրան, որ նվիրառուները ձեռք բերեն հնարավորինս շատ պատվիրատուներ։ Հուսով ենք, որ Դուք էլ կցանկանաք մեր նախաձեռնության մասնիկը դառնալ և Ձեր պատվերներով կօգնեք, որպեսզի մեր նվիրառուները աշխատանք ունենան։ ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ
Հետադարձ կապ
Հեռ․/Email
060 616 616
info@globbing.com
Սպասարկման սրահներ
Երևան՝ Հր. Քոչար 44/53,
Մաշտոցի 50,
Գ. Նժդեհ 19/1,
Մարգարյան 18/5,
Խորենացի 15,
Գյումրի՝ Գայի 8/1