Շունը, որով Գվենը շրջում էր, մինչ Փիթերը տանիքից լրտեսում էր նրան, Գարֆիլդն ու Սթոունը որդեգրել են 2013 թվականին: Սակայն խոսք չկար այն մասին, թե բաժանումից հետո ով պետք է պահեր շանը:
Սպորտային կառուցվածք ձեռք բերելու համար Թոբի Մագուայրը 5 ամիս անընդմեջ զբաղվում էր կանոնավոր ուժային մարզումներով, մարտարվեստով, ինչպես նաև օրական չորսից վեց անգամ բարձր սպիտակուցներով սնունդ էր ընդունում:
Երբ 1960-ականների սկզբին կոմիքսների հեղինակ Սթեն Լին Spider-Man-ի կոմիքսների գաղափարը ներկայացրել է Marvel-ի ղեկավար Մարտին Գուդմանին, Գուդմանը կտրականապես մերժել է այն հիմնավորմամբ, որ մարդիկ երբեք չեն սիրի նոր հերոսին, քանի որ մեծամասնությունը վախենում է սարդերից։
Մայքլ Ջեքսոնը ցանկանում էր խաղալ Spider-Man-ի դերը և միայն դրա համար պատրաստ էր գնել Marvel-ը: Ջեքսոնը Spider Man-ի մոլի երկրպագուն էր և մի քանի անգամ մոտեցել է Սթեն Լիին խնդրանքով, որ վաճառի իրեն ֆիլմի իրավունքները, սակայն՝ ապարդյուն։
Թոբի Մագուայրն խոստովանել է, որ երբեք չի կարդացել ոչ մի Spider-Man-ի կոմիքս, բայց ստանձնել է դերը, քանի որ հավանել է սցենարը:
Սթեն Լին Spider-Man-ի կերպարը ստեղծել է ճանճի շնորհիվ։ Մինչ դիտում է պատին քայլող միջատին, կոմիքսների վարպետը որոշում է ստեղծել հերոս, ով կարող է շարժվել ուղղահայաց մակերեսով:
Թողարկվել են Spider-Man-ի մի շարք անիմացիոն ֆիլմեր, բայց ամենահայտնին, իհարկե, 1994 թվականին լույս տեսած Spider-Man-ն է, որը դիտել են գրեթե բոլորը:
Փիթեր Փարքերի մասին նկարահանված ֆիլմերից ամենագլխավորներն են.
Թոբի Մագուայեր
Սեմ Ռեյմիի տրիլոգիան՝ թողարկված 2002 թ.-ին: Spider-Man-ի դերը կատարեց Թոբի Մագուայրը, ով խաղաց նաև հաջորդ 2 մասերում։ Մագուայրի «Սարդ-մարդու» տարբերակը ամենաճանաչելիներից մեկն է և հիմնականում դրական արձագանքներ է ստացել քննադատների և երկրպագուների կողմից. շատերը դերասանին անվանեցին լավագույն Spider-Man-ը երբևէ:
Էնդրյու Գարֆիլդ
Նկարահանումների վերսկսումից հետո ռեժիսոր նշանակվեց Մարկ Ուեբը, իսկ Էնդրյու Գարֆիլդը խաղաց Սարդ-մարդու դերը։ Spider-Man-ի այս տարբերակն ունի անհատականության որոշ տարբերություններ, և երկու ֆիլմերն էլ նպատակ ունեն ավելի շատ ցույց տալ Փարքերի անձնական կյանքը:
Թոմ Հոլանդ
2015 թվականի փետրվարին հայտարարվեց, որ Spider-Man-ը բաժանվել է Marvel Studios-ից և միացել Marvel Cinematic Universe-ին։ Պաշտոնապես հերոսն առաջին անգամ հայտնվեց «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» ֆիլմում, իսկ Թոմ Հոլանդը դարձավ նոր Spider-Man-ը։
Իսկ ո՞վ է Ձեր սիրելի Spider-Man կերպարը։
0(0%)
0(0%)
0(0%)
Քվեարկել
Շնորհակալություն մասնակցության համար ;)
Գրանցվեք հիմա
Չունե՞ք բանկային քարտ կամ ժամանակ
Օգտվեք «Գնիր իմ փոխարեն» ծառայությունից
Ի՞նչ է «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը
Դուք պարզապես ուղարկում եք մեզ ապրանքի հղումը, լիցքավորում Ձեր Գլոբբինգ հաշիվը, իսկ մենք գնում ենք ապրանքը Ձեր փոխարեն։
ցանկանում եք օգտվել այն խանութներից, որոնք չեն առաքում պահեստային հասցեներ,
ցանկանում եք օգտվել այն խանութներից, որոնք չեն ընդունում ՀՀ-ում թողարկված բանկային քարտեր։
Ծառայության պայմաններ
Պատճենեք Ձեր նախընտրած ապրանքի հղումը (link) և մուտքագրեք այն մեր «Գնիր իմ փոխարեն» էջում: Այնուհետև լրացրեք ապրանքի մանրամասները (քանակ, գույն, չափ) և վճարեք գնման դիմաց քարտով կամ Tellcell/MobiDram-ով՝ օգտագործելով Ձեր Address 2-ը։ Ձեր Գլոբբինգի հաշիվը համալրելուց հետո մենք կգնենք ապրանքը։
Ծառայության արժեք
Ծառայության վճարը կազմում է ընդհանուր պատվերի արժեքի 5%-ը (մին. 2500 դրամ): Հատուկ խանութների դեպքում, բացի ծառայության վճարից, գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։
Հատուկ խանութներ
Հատուկ խանութները չեն իրականացնում առաքում պահեստի հասցեով։ Նման օնլայն խանութների կայքերից գնումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել մեր գործընկերոջ փոխադրման ծառայությունից։ Այս դեպքում, բացի ծառայության վճարից (պատվերի արժեքի 5%-ը, մին. 2500 դրամ), գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։
«Գնիր իմ փոխարեն»
Ինչպե՞ս գնել օնլայն
Մենք պատրաստել ենք քայլ առ քայլ ուղեցույց, թե ինչպես գնել օնլայն արտերկրյա օնլայն խանութներից և ստանալ պատվերները ՀՀ-ում պարզ ու ապահով Գլոբբինգի հետ։
Գրանցվեք Գլոբբինգում մեր կայքի կամ հավելվածի միջոցով, որպեսզի անվճար ստանաք Ձեր անհատական հասցեները 7 երկրներում։ Այդ հասցեներով դուք կարող եք գնումներ կատարել արտերկրյա օնլայն խանութներում, իսկ Ձեր Գլոբբինգի էջում կպահպանվի պատվերների մասին տեղեկությունը։
Ընտրեք ապրանքներ ԱՄՆ, Անգլիայի, Չինաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Դուբայի և ՌԴ օնլայն խանութներից։ Գնում կատարելիս առաքման հասցե բաժնում լրացրեք Գլոբբինգի Ձեր էջում նշված առաքման հասցեն։ Մենք կստանանք Ձեր ծանրոցները մեր արտերկրյա պահեստներում և կառաքենք դրանք ՀՀ։ Հատուկ օնլայն խանութների համար, որտեղից ինքներդ չեք կարողանում գնում կատարել, գործում է «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը։ Կարևոր է․ երբ Ձեր գնումը դուրս է գալիս օնլայն խանութի պահեստից, օնլայն խանութը Ձեզ տրամադրում է բեռնակրման համար։ Այն հարկավոր է մուտքագրել Գլոբբինգի Ձեր էջում։
Ձեր պատվերը մեր պահեստ հասնելուն պես անվճար կվերափաթեթավորվի ու կգրանցվի արդեն փոքրացված չափերով, ինչի մասին էլ. հասցեով կստանաք ծանուցում․ Գլոբբինգի Ձեր էջում Դուք կտեսնեք ծանրոցի տվյալներն ու կարգավիճակը: Գրանցման պահից ընդամենը 24 ժամ անց ծանրոցը ավտոմատ կմտնի առաքման փուլ ու կլինի Հայաստանում՝ կախված Ձեր ընտրած առաքման մեթոդի ժամկետներից:
Պատվերը կարող եք ստանալ Ձեզ ամենահարմար հասցեից։ Գործում է նաև ԱՆՎՃԱՐ առաքում դեպի լոքերներ հարյուրավոր հասցեներով։ Ձեր հարմարավետությունն ապահովելու համար նաև գործում է «Տուն առաքում» ծառայությունը։ Մեր ծառայություններից կարող եք օգտվել՝ մուտք գործելով Ձեր Գլոբբինգի հաշիվ։