Մուտք գործեք6pm.comև սեղմեք վերևի՝ աջ անկյունի «Log in or register» կոճակը։
Այնուհետև, սեղմեք «Create your 6pm account» կոճակը։
Համապատասխան դաշտերում լրացրեք Ձեր անձնական տվյալները և սեղմեք «Create your 6pm account» կոճակը։
Ահա և վերջ, դուք գրանցված եք։ :)
Անցնել 6pm.com
Ինչպե՞ս գտնել ապրանք։
Վերևի բաժիններից ընտրեք «Accessories» բաժինը։
Ապա ընտրեք «Sunglasses» բաժինը՝ ակնոցների բաժին գնալու համար։
Ձախ կողմի սյունակից ընտրեք, թե որ սեռի համար եք ակնոց փնտրում։
Օգտվեք ֆիլտրներից (գին, բրենդ, գույն, տեսակ...), որպեսզի գտնեք հենց Ձեզ անհրաժեշտ ապրանքը։
Աջ հատվածում ընտրեք «Most popular»՝ ամենաթրենդային տեսականին տեսնելու համար։
Սեղմեք Ձեր հավանած ապրանքի վրա։
Ընտրեք Ձեզ համապատասխան գույնը։
Այնուհետև՝ «Add to shopping bag» զամբյուղ ավելացնելու համար։
Հետո սեղմեք «Proceed to checkout» կոճակն ապրանքն այդ պահին գնելու համար։
Ինչպե՞ս պատվիրել։
Սկզբում լրացրեք «Գլոբբինգ»-ի Ձեր էջի առաքման հասցեն: Կարևոր է լրացնել «Գլոբբինգ»-ի ԱՄՆ պահեստի հասցեն: Չմոռանաք նշել Address 2-ը, քանի որ այն Ձեզ տարբերակող անհատական կոդն է։ Այնուհետև սեղմեք «Ship to this address» կոճակը՝ ինֆորմացիան պահպանելու համար։
Լրացրեք Ձեր քարտային տվյալները և սեղմեք «Add this payment method» կոճակը՝ ինֆորմացիան պահպանելու համար։
Այնուհետև ևեղմեք «Place your order» կոճակը՝ գնումն ավարտելու համար։
Ահա և վերջ, Ձեր պատվերը գրանված է։ :)
Գրանցվեք հիմա
Չգիտե՞ք, թե ինչ գնել Մենք պատրաստել ենք Ձեզ համար բրենդային ակնոցների լավագույն առաջարկները։
ցանկանում եք օգտվել այն խանութներից, որոնք չեն առաքում պահեստային հասցեներ,
ցանկանում եք օգտվել այն խանութներից, որոնք չեն ընդունում ՀՀ-ում թողարկված բանկային քարտեր։
Ծառայության պայմաններ
Պատճենեք Ձեր նախընտրած ապրանքի հղումը (link) և մուտքագրեք այն մեր «Գնիր իմ փոխարեն» էջում: Այնուհետև լրացրեք ապրանքի մանրամասները (քանակ, գույն, չափ) և վճարեք գնման դիմաց քարտով կամ Tellcell/MobiDram-ով՝ օգտագործելով Ձեր Address 2-ը։ Ձեր Գլոբբինգի հաշիվը համալրելուց հետո մենք կգնենք ապրանքը։
Ծառայության արժեք
Ծառայության վճարը կազմում է ընդհանուր պատվերի արժեքի 5%-ը (մին. 2500 դրամ): Հատուկ խանութների դեպքում, բացի ծառայության վճարից, գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։
Հատուկ խանութներ
Հատուկ խանութները չեն իրականացնում առաքում պահեստի հասցեով։ Նման օնլայն խանութների կայքերից գնումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել մեր գործընկերոջ փոխադրման ծառայությունից։ Այս դեպքում, բացի ծառայության վճարից (պատվերի արժեքի 5%-ը, մին. 2500 դրամ), գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։
«Գնիր իմ փոխարեն»
Ինչպե՞ս գնել օնլայն
Մենք պատրաստել ենք քայլ առ քայլ ուղեցույց, թե ինչպես գնել օնլայն արտերկրյա օնլայն խանութներից և ստանալ պատվերները ՀՀ-ում պարզ ու ապահով Գլոբբինգի հետ։
Գրանցվեք Գլոբբինգում մեր կայքի կամ հավելվածի միջոցով, որպեսզի անվճար ստանաք Ձեր անհատական հասցեները 7 երկրներում։ Այդ հասցեներով դուք կարող եք գնումներ կատարել արտերկրյա օնլայն խանութներում, իսկ Ձեր Գլոբբինգի էջում կպահպանվի պատվերների մասին տեղեկությունը։
Ընտրեք ապրանքներ ԱՄՆ, Անգլիայի, Չինաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Դուբայի և ՌԴ օնլայն խանութներից։ Գնում կատարելիս առաքման հասցե բաժնում լրացրեք Գլոբբինգի Ձեր էջում նշված առաքման հասցեն։ Մենք կստանանք Ձեր ծանրոցները մեր արտերկրյա պահեստներում և կառաքենք դրանք ՀՀ։ Հատուկ օնլայն խանութների համար, որտեղից ինքներդ չեք կարողանում գնում կատարել, գործում է «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը։ Կարևոր է․ երբ Ձեր գնումը դուրս է գալիս օնլայն խանութի պահեստից, օնլայն խանութը Ձեզ տրամադրում է բեռնակրման համար։ Այն հարկավոր է մուտքագրել Գլոբբինգի Ձեր էջում։
Ձեր պատվերը մեր պահեստ հասնելուն պես անվճար կվերափաթեթավորվի ու կգրանցվի արդեն փոքրացված չափերով, ինչի մասին էլ. հասցեով կստանաք ծանուցում․ Գլոբբինգի Ձեր էջում Դուք կտեսնեք ծանրոցի տվյալներն ու կարգավիճակը: Գրանցման պահից ընդամենը 24 ժամ անց ծանրոցը ավտոմատ կմտնի առաքման փուլ ու կլինի Հայաստանում՝ կախված Ձեր ընտրած առաքման մեթոդի ժամկետներից:
Պատվերը կարող եք ստանալ Ձեզ ամենահարմար հասցեից։ Գործում է նաև ԱՆՎՃԱՐ առաքում դեպի լոքերներ հարյուրավոր հասցեներով։ Ձեր հարմարավետությունն ապահովելու համար նաև գործում է «Տուն առաքում» ծառայությունը։ Մեր ծառայություններից կարող եք օգտվել՝ մուտք գործելով Ձեր Գլոբբինգի հաշիվ։