Գնիր օնլայն, ստացիր Հայաստանում
Գրանցվեք և ստացեք
Ձեր առաքման հասցեն
Գնեք օնլայն և օգտագործեք Ձեր առաքման հասցեն
Ստացեք Ձեր ծանրոցը ≈ 5-10 աշխ․ օրում
Ողջույն, էլի ես եմ՝ Ջորջը:

Ըստ The Hollywood Reporter պարբերականի՝ hոլիվուդյան հայտնի ռեժիսոր և դերասան Քվենտին Տարանտինոն այս աշնանը պատրաստվում է նկարահանել իր թվով 10-րդ և վերջին ֆիլմը, որը կկոչվի «Կինոքննադատ»:

Մինչ այդ վերհիշենք Տարանտինոյի ամենահայտնի ֆիլմերից, որոնք իրական հեղաշրջում էին նորաձևության ոլորտում։
Ջորջ Գլոբբինգ
Գնումների թերապիայի գիտությունների թեկնածու
Մի անգամ Հոլիվուդում
«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը նկարահանվել է 2019 թվականին Քվենթին Տարանտինոյի կողմից, որը պատմում է 1969թ-ի Լոս Անջելեսի իրադարձությունների մասին։ Սյուժեն հայտնիությունը կորցնող հեռուստաաստղի և իր դուբլյորի ստեղծագործական ուղու, և նրանց՝ Մենսոնների ընտանիքի սպանություններին առնչվելու մասին է։ Ընտրված աստղային դերասանական կազմն ու Հոլիվուդյան ոսկե դարի նոստալգիկ հիշատակությունը բնորոշում են Տարանտինոյի իրական ոճը։
Դենիմը
«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում Քվենթին Տարանտինոն պատկերում է 1970-ականների ջինսերը՝ վերևում՝ ընդգծող, իսկ ներքևում՝ ազատ: Բարձր գոտկատեղով ջինսերը ընդգծում են դերասանների կազմվածքը և ավելի վառ են արտահայտում ֆիլմի ընդհանուր ռետրո մթնոլորտը: Թեև դենիմ ջինսերի ոչ բոլոր տարբերակները կարելի է ներառել ժամանակակից զգեստապահարանում, սակայն ոգեշնչվելով այս ֆիլմից կարելի է անկրկնելի համադրություններ ստանալ։
  • Գնել
  • Գնել
  • Գնել
  • $109 $87.20
    Գնել
  • Գնել
  • Գնել
  • Գնել
  • Գնել
Շագանակագույնը
Տարանտինոյի ֆիլմը արտահայտում է յոթանասունականների շագանակագույնի հանդեպ սերը՝ մորթե կտորներ, կաշի, թվիդ: Գործվածքը նույնչափ կարևոր է, որքան գույնը, և ֆիլմի հերոսների զգեստապահարանում հենց ընտրված գույներ և գործվածքներ են։ Շքեղ շագանակագույն թավշյա բաճկոնները լիովին այլ շքեղություն են տալիս ֆիլմին։
  • $94.50 $66.20
    Գնել
  • $129.90 $110.50
    Գնել
  • Գնել
  • Գնել
Կոշիկը
«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում կոշիկները գլխավոր աքսեսուարներից են․ հերոսները կրում են սև կաշվե կամ քառակուսի քթով թավշյա Չելսիներ: Ֆիլմում կոշիկները հաճախ կրում են հենց ցուցադրելու համար: Տաբատի ճիշտ երկարությունը հաճախ ծածկում, բայց չի թաքցնում կոշիկների վերին մասը, մինչդեռ կոշիկների վեր ծալված ծայրերը հավելում են ֆիլմի վինտաժային էսթետիկային։
  • $47.20 $37.80
    Գնել
  • $37.80 $28.30
    Գնել
  • $78 $35.40
    Գնել
  • Գնել
Արևային ակնոցները
Ֆիլմում ավիատորի ոճի արևային ակնոց են կրում հերոսներից մի քանիսը, որն էլ իրենց կերպարն ամբողջացնող ամենակարևոր դետալներից է դառնում։ Որքան մեծ են արևային ակնոցները, այնքան ավելի դրամատիկ տեսք են տալիս կերպարին։
  • Գնել
  • Գնել
  • Գնել
  • Գնել
Քրեական ընթերցվածք
«Քրեական ընթերցվածք»-ը 1994 թվականի ամերիկյան քրեական ֆիլմ է՝ նկարահանված Քվենտին Տարանտինոյի կողմից։ Ֆիլմը հայտնի է իր ոչ գծային սյուժեով և պարունակում է մի քանի փոխկապակցված պատմություններ՝ ներառյալ երկու մարդասպանի, բռնցքամարտիկի և գանգստերի կնոջ կյանքը: Ֆիլմը շատ քննադատվեց, բայց և ունեցավ կոմերցիոն հաջողություն՝ 1994 թվականին Կաննի կինոփառատոնում արժանանալով գլխավոր մրցանակի, ինչպես նաև «Օսկար»-ի բազմաթիվ անվանակարգերի։ Ֆիլմում կիրառված կանացի նորաձևության ոճը մարտահրավեր նետեց ավանդական գենդերային նորմերին և 90-ականների կեսերին զգալիորեն ազդեց կանանց նորաձևության վրա:
Սև կոստյումներ
Սև կոստյումները, որոնք կրել են Վինսենթ Վեգան (Ջոն Տրավոլտա) և Ժյուլ Ուինֆիլդը (Սամուել Լ. Ջեքսոն) «Քրեական ընթերցվածք»-ում, թերևս ֆիլմի ոճի ամենաակնառու տարրերն են: Այս ոճի կոստյումներն այնքան հայտնի դարձան, որ 90-ականների կեսերին սկիզբ դրեցին տղամարդկանց նորաձևության նոր թրենդների: Միա Ուոլեսը (Ումա Թուրման) նույնպես կրում էր սև կոստյում, ինչը բավականին համարձակ քայլ էր այդ ժամանակաշրջանի համար և մարտահրավեր ավանդական գենդերային նորմերին:
  • $70.90 $53.20
    Գնել
  • Գնել
  • $68.50 $38.40
    Գնել
  • $159.50 $119.90
    Գնել
Սպիտակ վերնաշապիկ և սև փողկապ
«Քրեական ընթերցվածք»-ի մեկ այլ դասական համադրություն է Վինսենթ Վեգայի սպիտակ վերնաշապիկն ու սև փողկապը: Այս համադրությունը նա կրում է ամբողջ ֆիլմի ընթացքում, հաճախ իր սև կոստյումով։ Միա Ուոլեսը նույնպես սպիտակ վերնաշապիկ է կրում՝ սև տաբատի հետ, Վինսենթի հետ իր խորհրդանշական պարային տեսարանի համար՝ կրկին վիճարկելով ավանդական գենդերային նորմերը՝ հագնելով տղամարդու հագուստ։
  • Գնել
  • Գնել
  • Գնել
  • Գնել
  • $14.20 $12.40
    Գնել
  • Գնել
  • Գնել
  • Գնել
Կոշիկը
«Քրեական ընթերցվածք»-ում ևս կոշիկները կարևոր դեր են խաղում հերոսների անհատականության ընդգծման հարցում, հատկապես սպիտակ կոնվերսները, որը կարելի է տեսնել ամեն հաջորդ կադրում։ Վինսենթ Վեգան (ում մարմնավորում է Ջոն Տրավոլտան) հագնում է կաշվե սև կոշիկներ, ինչը բնութագրում է իր էությունը: Մյուս կողմից, Ջուլզ Ուինֆիլդը (Սամուել Լ. Ջեքսոն) կրում է սև և սպիտակ ծայրով օքսֆորդներ՝ ընդգծելով իր էքսցենտրիզմն ու դասականությունը:
  • Գնել
  • Գնել
  • $140 $56.99
    Գնել
  • Գնել
Սպանել Բիլին
«Սպանել Բիլին» ֆիլմը բաղկացած է երկու մասից, որը հեռարձակվել է 2003 և 2004թթ․-ին: Պատմությունը նախկին մարդասպանի մասին է, ով վրեժխնդիր է լինում մի մարդուց, ով տարիներ առաջ փորձել է սպանել իրեն, երբ ինքը հղի էր։ Ֆիլմը հայտնի է իր ոճավորված բռնությամբ, վառ գունային լուծումներով և Ումա Թուրմանի կերպարով:
Կոմբինեզոնը
«Սպանել Բիլին» ֆիլմում Ումա Թուրմանի հագին դեղին կոմբինեզոն է՝ ոգեշնչված «Մահվան խաղ» ֆիլմում Բրյուս Լիի կերպարից: Կոմբինեզոնը խորհրդանշական դարձավ վիզուալի տեսանկյունից և նույնիսկ ծաղրվեց բազում լրատվամիջոցների կողմից: Սակայն Տարանտինոյի կողմից կոմբինեզոնի համար վառ, ուշադրություն գրավող գույնի ընտրությունը միտումնավոր էր։
  • Գնել
  • Գնել
  • Գնել
Բիզնես կոստյումները
«Սպանել Բիլին» ֆիլմի չարագործ կերպարները կրում են կիպ, գործնական կոստյումներ, որոնք ընդգծում են նրանց դիրքն ու ուժը։ Բիլը, որին մարմնավորում է Դեյվիդ Քերադինը, հաճախ կրում է կարերով կոստյում։ Լյուսի Լյուի կերպարը՝ Օ-Ռեն Իշին, նույնպես մի քանի խիստ գործնական կոստյում է կրում ֆիլմի ընթացքում՝ շեշտադրելով իր՝ հանցավոր աշխարհում առաջնորդ լինելը:
  • Գնել
  • Գնել
  • $76.80 $65.60
    Գնել
  • Գնել
Կաշվե բաճկոնը
Կաշվե բաճկոնը «Սպանել Բիլին» ֆիլմի նորաձևության մեկ այլ խորհրդանիշ է: Ե՛վ Հարսնացուն, և՛ մյուս հերոսները ֆիլմի ընթացքում կրում են կաշվե բաճկոններ: Բաճկոնները ըմբոստության զգացում են հաղորդում՝ համապՍատասխանելով ֆիլմի վրեժխնդրության և հատուցման տրամադրություններին:
  • $71.10 $32.60
    Գնել
  • Գնել
  • Գնել
  • Գնել
Կոշիկը
Կոշիկները հաճախ անտեսվում են նորաձևության վերլուծության մեջ, բայց դրանք զգալի դեր ունեն «Սպանել Բիլին» ֆիլմի գեղագիտական արժեքի փոխանցման մեջ: Հարսնացուի խորհրդանշական դեղին կոմբինեզոնը հաճախ համադրվում է պարզ սպիտակ սպորտային կոշիկների հետ, որոնք գործնականություն են հաղորդում նրա ֆանտաստիկ հանդերձանքին: Օ-Ռեն Իշիի կիպ կոստյումները համադրվում են բարձրակրունկների հետ՝ ընդգծելով նրա կանացիությունն ու ուժը: Ֆիլմի կռվի տեսարաններում ներկայացված են նաև մի քանի կերպարներ, որոնք կրում են ճապոնական ավանդական տաբի կոշիկներ, որոնք օգտագործված են հեշտ ու արագ շարժվելու համար։
  • $54.95
    Գնել
  • $69.90
    Գնել
  • $60 $39.60
    Գնել
  • $99.95 $66.97
    Գնել
Լավագույն խանութները
Անհասանելի խանութները հասանելի են Գլոբբինգի հետ
Բազում միջազգային հայտնի խանութներ (ինչպիսիք են՝ Guess, Macy's և այլն) չեն առաքում իրենց ապրանքները դեպի միջազգային պահեստներ, սակայն «Գլոբբինգ»-ի հետ Դուք ազատ եք ունենալ այն, ինչ ուզում եք։
Ի՞նչ է «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը
Դուք պարզապես ուղարկում եք մեզ ապրանքի հղումը, լիցքավորում Ձեր Գլոբբինգ հաշիվը, իսկ մենք գնում ենք ապրանքը Ձեր փոխարեն։

Օգտվեք «Գնիր իմ փոխարեն»-ից, եթե.

  • չունեք բանկային քարտ, հավես կամ ժամանակ,
  • ցանկանում եք օգտվել այն խանութներից, որոնք չեն առաքում պահեստային հասցեներ,
  • ցանկանում եք օգտվել այն խանութներից, որոնք չեն ընդունում ՀՀ-ում թողարկված բանկային քարտեր։
Ծառայության պայմաններ
Պատճենեք Ձեր նախընտրած ապրանքի հղումը (link) և մուտքագրեք այն մեր «Գնիր իմ փոխարեն» էջում: Այնուհետև լրացրեք ապրանքի մանրամասները (քանակ, գույն, չափ) և վճարեք գնման դիմաց քարտով կամ Tellcell/MobiDram-ով՝ օգտագործելով Ձեր Address 2-ը։ Ձեր Գլոբբինգի հաշիվը համալրելուց հետո մենք կգնենք ապրանքը։
Ծառայության արժեք
Ծառայության վճարը կազմում է ընդհանուր պատվերի արժեքի 5%-ը (մին. 2500 դրամ): Հատուկ խանութների դեպքում, բացի ծառայության վճարից, գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։
Հատուկ խանութներ
Հատուկ խանութները չեն իրականացնում առաքում պահեստի հասցեով։ Նման օնլայն խանութների կայքերից գնումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել մեր գործընկերոջ փոխադրման ծառայությունից։ Այս դեպքում, բացի ծառայության վճարից (պատվերի արժեքի 5%-ը, մին. 2500 դրամ), գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։
Ինչպե՞ս գնել օնլայն
Մենք պատրաստել ենք քայլ առ քայլ ուղեցույց, թե ինչպես գնել օնլայն արտերկրյա օնլայն խանութներից և ստանալ պատվերները ՀՀ-ում պարզ ու ապահով Գլոբբինգի հետ։
Վիդեո ուղեցույց
Գրանցվեք հիմա
Հետադարձ կապ
Հեռ/Email
060 616 616
info@globbing.com
Սպասարկման սրահներ
Երևան, Հր. Քոչար 44/53
Երևան, Մաշտոցի պող. 50
Երևան, Գարեգին Նժդեհ 19/1
Երևան, Մարգարյան 18/5
Ստեփանակերտ, Վ. Սարգսյան 18
Երևան, Խորենացի 15