Գնիր օնլայն, ստացիր Հայաստանում
Գրանցվեք և ստացեք
Ձեր առաքման հասցեն
Գնեք օնլայն և օգտագործեք Ձեր առաքման հասցեն
Ստացեք Ձեր ծանրոցը ≈ 5-10 աշխ․ օրում
Ողջույն, այդ ես եմ՝ Ջորջը՝ ընձուղտը Գլոբբինգից։

Մենք պատրաստել ենք ձեզ համար քայլ առ քայլ ուղեցույց, թե ինչպես և որտեղից գնել բրենդային ժամացույցներ՝ մինչև 80% զեղչով։
Ընտրեք առաջարկվող լայն տեսականուց և պատվիրեք Գլոբբինգի միջոցով։
Ջորջ Գլոբբինգ
Գնումների թերապիայի գիտությունների թեկնածու
Իսկ դուք գիտեի՞ք
Հետաքրքիր փաստեր Thanksgiving-ի մասին
  • 1565 թվականին իսպանական նավատորմը ափ դուրս եկավ և խաչ դրեց ավազոտ լողափին՝ կնքելու Սուրբ Օգոստինոս նոր բնակավայրը: 800 իսպանացի վերաբնակիչներ տոնական ընթրիք բաժանեցին բնիկ Տիմուկուան ժողովրդին՝ նշելու իրենց ժամանումը և շնորհակալություն հայտնելու Աստծո նախախնամությանը:
  • Աբրահամ Լինքոլնը 1863թ. հոկտեմբերի 3-ին Գոհաբանության տոնը հռչակեց ազգային տոն: Սառա Ջոզեֆա Հեյլին՝ այն կինը, ով գրել էր «Մարիամը փոքրիկ գառ ուներ» երգը, համոզեց Լինքոլնին Գոհաբանության տոնը դարձնել ազգային՝ 17 տարի շարունակ նամակներ գրելուց հետո:
  • Մինչ Սուրբ Ծննդյան օրհներգ դառնալը Jingle Bells-ը 1857 թվականին կոչվում էր One Horse Open Sleigh, իսկ դրա կոմպոզիտոր Ջեյմս Պիերպոնտը նախատեսում էր, որ այն կդառնա Գոհաբանության տոնի երգ։
  • Հնդկահավն ի սկզբանե չկար Գոհաբանության տոնի ճաշացանկում: Դդմի և լոռամրգի հետ հաճախ մատուցվում էր եղնիկի միս, բադ, սագ, ոստրե, օմար, օձաձուկ և ձուկ։
Լավագույն խանութները
Գրանցվեք հիմա
Անհասանելի խանութները հասանելի են Գլոբբինգի հետ
Բազում միջազգային հայտնի խանութներ (ինչպիսիք են՝ Apple, BestBuy, Walmart և այլն) չեն առաքում իրենց ապրանքները դեպի միջազգային պահեստներ, սակայն «Գլոբբինգ»-ի հետ Դուք ազատ եք ունենալ այն, ինչ ուզում եք։
Ի՞նչ է «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը
Դուք պարզապես ուղարկում եք մեզ ապրանքի հղումը, լիցքավորում Ձեր Գլոբբինգ հաշիվը, իսկ մենք գնում ենք ապրանքը Ձեր փոխարեն։

Օգտվեք «Գնիր իմ փոխարեն»-ից, եթե.

  • չունեք բանկային քարտ, հավես կամ ժամանակ,
  • ցանկանում եք օգտվել այն խանութներից, որոնք չեն առաքում պահեստային հասցեներ,
  • ցանկանում եք օգտվել այն խանութներից, որոնք չեն ընդունում ՀՀ-ում թողարկված բանկային քարտեր։
Ծառայության պայմաններ
Պատճենեք Ձեր նախընտրած ապրանքի հղումը (link) և մուտքագրեք այն մեր «Գնիր իմ փոխարեն» էջում: Այնուհետև լրացրեք ապրանքի մանրամասները (քանակ, գույն, չափ) և վճարեք գնման դիմաց քարտով կամ Tellcell/MobiDram-ով՝ օգտագործելով Ձեր Address 2-ը։ Ձեր Գլոբբինգի հաշիվը համալրելուց հետո մենք կգնենք ապրանքը։
Ծառայության արժեք
Ծառայության վճարը կազմում է ընդհանուր պատվերի արժեքի 5%-ը (մին. 2500 դրամ): Հատուկ խանութների դեպքում, բացի ծառայության վճարից, գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։
Հատուկ խանութներ
Հատուկ խանութները չեն իրականացնում առաքում պահեստի հասցեով։ Նման օնլայն խանութների կայքերից գնումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել մեր գործընկերոջ փոխադրման ծառայությունից։ Այս դեպքում, բացի ծառայության վճարից (պատվերի արժեքի 5%-ը, մին. 2500 դրամ), գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։
Ինչպե՞ս գնել ինքնուրույն։
Քայլ առ քայլ ուղեցույց
Ինչպե՞ս գրանցվել Amazon-ում։
  1. Մուտք գործեք amazon.com և սեղմեք վերևի աջ կողմում «Sign in» կոճակը։
  2. Սեղմեք «Create your Amazon account» կոճակը։
  3. Լրացրեք տվյալները և սեղմեք ներքևի «Create your Amazon account» կոճակը։
Ահա և վերջ, դուք գրանցված եք :)
Ինչպե՞ս գտնել ապրանք։
  1. Փնտրելու տողում լրացրեք այն ապրանքի անունը, որը ցանկանում եք գնել։
  2. Օգտվեք ֆիլտրներից (չափս, գին, բրենդ, գույն, տեսակ...), որպեսզի գտնեք հենց Ձեզ անհրաժեշտ ապրանքը։
  3. Սեղմեք Ձեր հավանած իրի վրա։
  4. Ընտրեք Ձեզ համապատասխանող հիշողության չափը և ապրանքի գույնը, ապա սեղմեք «Add to Cart» զամբյուղ ավելացնելու համար։
  5. Սեղմեք «Proceed to checkout»՝ ապրանքն այդ պահին գնելու համար։
Ինչպե՞ս պատվիրել։
  1. Սկզբում լրացրեք Գլոբբինգի Ձեր էջի առաքման հասցեն: Կարևոր է լրացնել Գլոբբինգի ԱՄՆ պահեստի հասցեն: Չմոռանաք նշել Address 2-ը: (amazon.com-ից կամ այլ խանութից հասցեն մուտքագրելիս, հասցեն չընդունելու
    դեպքում, խնդրում ենք Address 1 դաշտում լրացնել 950 Ridge Road STE C25:) Հաստատեք՝ սեղմելով «Continue» կոճակը։
  2. Ընտրեք դեպի Գլոբբինգի պահեստ առաքման Ձեր նախընտրելի տարբերակը։
  3. Սեղմեք «Continue» կոճակը հաստատելու համար։
  4. Սեղմեք «Add a credit or debit card» կոճակը։
  5. Լրացրեք քարտի տվյալները, սեղմեք «Add your card» կոճակը։
  6. Շարունակեք՝ սեղմելով «Continue» կոճակը։
  7. Հաստատեք Ձեր հասցեն՝ սեղմելով «Use this address» կոճակը։
  8. Սեղմեք «Place your order» կոճակը գնումը ավարտելու համար։
Ահա և վերջ, Ձեր պատվերը գրանված է :)
Ինչպե՞ս գնել օնլայն
Մենք պատրաստել ենք քայլ առ քայլ ուղեցույց, թե ինչպես գնել օնլայն արտերկրյա օնլայն խանութներից և ստանալ պատվերները ՀՀ-ում պարզ ու ապահով Գլոբբինգի հետ։
Վիդեո ուղեցույց
Գրանցվեք հիմա
Խնայեք Գլոբբինգի հետ
Հետադարձ կապ
Հեռ/Email
060 616 616
info@globbing.com
Սպասարկման սրահներ
Երևան, Հր. Քոչար 44/53
Երևան, Մաշտոցի պող. 50
Երևան, Գարեգին Նժդեհ 19/1
Երևան, Մարգարյան 18/5
Ստեփանակերտ, Վ. Սարգսյան 18
Երևան, Խորենացի 15