Եկել եմ հիշեցնեմ, որ ձմեռային զգեստապահարանի անբաժան մաս կազմող վերնահագուստ ու երկարաճիտ կոշիկներ գնելու ամենաճիշտ ժամանակն է։ Ես առանձնացրել եմ Ձեզ համար լավագույն թրենդային առաջարկները։ Իսկ դուք հասցրեք պատվիրել նախօրոք, որպեսզի կազմ-պատրաստ դիմավորեք ձմեռը։
Բազում միջազգային հայտնի խանութներ (ինչպիսիք են՝ Sephora, Clinique և այլն) չեն առաքում իրենց ապրանքները դեպի միջազգային պահեստներ, սակայն «Գլոբբինգ»-ի հետ Դուք ազատ եք ունենալ այն, ինչ ուզում եք։
Ի՞նչ է «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը
Դուք պարզապես ուղարկում եք մեզ ապրանքի հղումը, լիցքավորում Ձեր Գլոբբինգ հաշիվը, իսկ մենք գնում ենք ապրանքը Ձեր փոխարեն։
ցանկանում եք օգտվել այն խանութներից, որոնք չեն առաքում պահեստային հասցեներ,
ցանկանում եք օգտվել այն խանութներից, որոնք չեն ընդունում ՀՀ-ում թողարկված բանկային քարտեր։
Ծառայության պայմաններ
Պատճենեք Ձեր նախընտրած ապրանքի հղումը (link) և մուտքագրեք այն մեր «Գնիր իմ փոխարեն» էջում: Այնուհետև լրացրեք ապրանքի մանրամասները (քանակ, գույն, չափ) և վճարեք գնման դիմաց քարտով կամ Tellcell/MobiDram-ով՝ օգտագործելով Ձեր Address 2-ը։ Ձեր Գլոբբինգի հաշիվը համալրելուց հետո մենք կգնենք ապրանքը։
Ծառայության արժեք
Ծառայության վճարը կազմում է ընդհանուր պատվերի արժեքի 5%-ը (մին. 2500 դրամ): Հատուկ խանութների դեպքում, բացի ծառայության վճարից, գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։
Հատուկ խանութներ
Հատուկ խանութները չեն իրականացնում առաքում պահեստի հասցեով։ Նման օնլայն խանութների կայքերից գնումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել մեր գործընկերոջ փոխադրման ծառայությունից։ Այս դեպքում, բացի ծառայության վճարից (պատվերի արժեքի 5%-ը, մին. 2500 դրամ), գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։
«Գնիր իմ փոխարեն»
Ինչպե՞ս գնել օնլայն
Մենք պատրաստել ենք քայլ առ քայլ ուղեցույց, թե ինչպես գնել օնլայն արտերկրյա օնլայն խանութներից և ստանալ պատվերները ՀՀ-ում պարզ ու ապահով Գլոբբինգի հետ։
Գրանցվեք Գլոբբինգում մեր կայքի կամ հավելվածի միջոցով, որպեսզի անվճար ստանաք Ձեր անհատական հասցեները 7 երկրներում։ Այդ հասցեներով դուք կարող եք գնումներ կատարել արտերկրյա օնլայն խանութներում, իսկ Ձեր Գլոբբինգի էջում կպահպանվի պատվերների մասին տեղեկությունը։
Ընտրեք ապրանքներ ԱՄՆ, Անգլիայի, Չինաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Դուբայի և ՌԴ օնլայն խանութներից։ Գնում կատարելիս առաքման հասցե բաժնում լրացրեք Գլոբբինգի Ձեր էջում նշված առաքման հասցեն։ Մենք կստանանք Ձեր ծանրոցները մեր արտերկրյա պահեստներում և կառաքենք դրանք ՀՀ։ Հատուկ օնլայն խանութների համար, որտեղից ինքներդ չեք կարողանում գնում կատարել, գործում է «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը։ Կարևոր է․ երբ Ձեր գնումը դուրս է գալիս օնլայն խանութի պահեստից, օնլայն խանութը Ձեզ տրամադրում է բեռնակրման համար։ Այն հարկավոր է մուտքագրել Գլոբբինգի Ձեր էջում։
Ձեր պատվերը մեր պահեստ հասնելուն պես անվճար կվերափաթեթավորվի ու կգրանցվի արդեն փոքրացված չափերով, ինչի մասին էլ. հասցեով կստանաք ծանուցում․ Գլոբբինգի Ձեր էջում Դուք կտեսնեք ծանրոցի տվյալներն ու կարգավիճակը: Գրանցման պահից ընդամենը 24 ժամ անց ծանրոցը ավտոմատ կմտնի առաքման փուլ ու կլինի Հայաստանում՝ կախված Ձեր ընտրած առաքման մեթոդի ժամկետներից:
Պատվերը կարող եք ստանալ Ձեզ ամենահարմար հասցեից։ Գործում է նաև ԱՆՎՃԱՐ առաքում դեպի լոքերներ հարյուրավոր հասցեներով։ Ձեր հարմարավետությունն ապահովելու համար նաև գործում է «Տուն առաքում» ծառայությունը։ Մեր ծառայություններից կարող եք օգտվել՝ մուտք գործելով Ձեր Գլոբբինգի հաշիվ։