Գնիր օնլայն, ստացիր Հայաստանում
Գրանցվեք և ստացեք
Ձեր առաքման հասցեն
Գնեք օնլայն և օգտագործեք Ձեր առաքման հասցեն
Ստացեք Ձեր ծանրոցը ≈ 5-10 աշխ․ օրում

Գրանցվեք հիմա
Ողջույն, ես Ջորջն եմ՝ ընձուղտը Գլոբբինգից։

Ձեզ համար առանձնացրել եմ ամենապահանջված տեխնիկան, իսկ քայլ առ քայլ ուղեցույցը կօգնի Ձեզ կատարել Ձեր առաջին գնումը։

Դեռ կհասցնեք ինձ շնորհակալություն հայտնել ։)
Ջորջ Գլոբբինգ
Գնումների թերապիայի գիտությունների թեկնածու
Քայլ առ քայլ ուղեցույց
Ինչպե՞ս գրանցվել B&H Photo Video-ում։
  1. Մուտք գործեք bhphotovideo.com և սեղմեք վերևի աջ կողմում գտնվող «Create a B&H Account» կոճակը։
  2. Լրացրեք Ձեր անձնական տվյալները և սեղմեք «Create Account» կոճակը։
Ահա և վերջ, դուք գրանցված եք :)
Ինչպե՞ս գտնել ապրանք։
  1. Նշված բաժիններից ընտրեք Ձեզ հետաքրքրողը։
  2. Ապա ընտրեք ենթաբաժինը։
  3. Օգտվեք ֆիլտրներից, որպեսզի գտնեք Ձեր բոլոր պահանջներին համապատասխան իրեր։
  4. Սեղմեք «Add to cart»՝ Ձեր հավանած իրը զամբյուղ ավելացնելու համար։
Ինչպե՞ս պատվիրել։
  1. Սեղմեք «Begin Checkout»՝ ապրանքն այդ պահին գնելու համար։
  2. Հասցեի դաշտում տեղադրեք Ձեր առաքման հասցեն ԱՄՆ-ում, որը կարող եք գտնել Գլոբբինգի Ձեր էջի «Իմ հասցեները» բաժնում։ Չմոռանաք նաև նշել մեր տրամադրած Address 2-ը: Ապա սեղմեք «View Shipping Options» կոճակը։
  3. Ընտրեք դեպի Գլոբբինգի ԱՄՆ պահեստ առաքման Ձեր նախընտրելի տարբերակը և սեղմեք «Continue to payment» կոճակը։
  4. Լրացրեք քարտի տվյալները, սեղմեք «Review Your Order» կոճակը։
  5. Սեղմեք «Place Order»՝ Ձեր ընտրած ապրանքը գնելու համար։
Ահա և վերջ, Ձեր պատվերը գրանված է :)
Լավագույն առաջարկները
Ինչպե՞ս գնել օնլայն
Մենք պատրաստել ենք քայլ առ քայլ ուղեցույց, թե ինչպես գնել օնլայն արտերկրյա օնլայն խանութներից և ստանալ պատվերները ՀՀ-ում պարզ ու ապահով Գլոբբինգի հետ։
Վիդեո ուղեցույց
Անհասանելի խանութները հասանելի են Գլոբբինգի հետ
Բազում միջազգային հայտնի խանութներ (ինչպիսիք են՝ Sephora, Macy's և այլն) չեն առաքում իրենց ապրանքները դեպի միջազգային պահեստներ, սակայն «Գլոբբինգ»-ի հետ Դուք ազատ եք ունենալ այն, ինչ ուզում եք։
Ի՞նչ է «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը
Դուք պարզապես ուղարկում եք մեզ ապրանքի հղումը, լիցքավորում Ձեր Գլոբբինգ հաշիվը, իսկ մենք գնում ենք ապրանքը Ձեր փոխարեն։

Օգտվեք «Գնիր իմ փոխարեն»-ից, եթե.

  • չունեք բանկային քարտ, հավես կամ ժամանակ,
  • ցանկանում եք օգտվել այն խանութներից, որոնք չեն առաքում պահեստային հասցեներ,
  • ցանկանում եք օգտվել այն խանութներից, որոնք չեն ընդունում ՀՀ-ում թողարկված բանկային քարտեր։
Ծառայության պայմաններ
Պատճենեք Ձեր նախընտրած ապրանքի հղումը (link) և մուտքագրեք այն մեր «Գնիր իմ փոխարեն» էջում: Այնուհետև լրացրեք ապրանքի մանրամասները (քանակ, գույն, չափ) և վճարեք գնման դիմաց քարտով կամ Tellcell/MobiDram-ով՝ օգտագործելով Ձեր Address 2-ը։ Ձեր Գլոբբինգի հաշիվը համալրելուց հետո մենք կգնենք ապրանքը։
Ծառայության արժեք
Ծառայության վճարը կազմում է ընդհանուր պատվերի արժեքի 5%-ը (մին. 2500 դրամ): Հատուկ խանութների դեպքում, բացի ծառայության վճարից, գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։
Հատուկ խանութներ
Հատուկ խանութները չեն իրականացնում առաքում պահեստի հասցեով։ Նման օնլայն խանութների կայքերից գնումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել մեր գործընկերոջ փոխադրման ծառայությունից։ Այս դեպքում, բացի ծառայության վճարից (պատվերի արժեքի 5%-ը, մին. 2500 դրամ), գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։
Գրանցվեք հիմա
Հետադարձ կապ
Հեռ/Email
060 616 616
info@globbing.com
Սպասարկման սրահներ
Երևան, Հր. Քոչար 44/53
Երևան, Մաշտոցի պող. 50
Երևան, Գարեգին Նժդեհ 19/1
Երևան, Մարգարյան 18/5
Ստեփանակերտ, Վ. Սարգսյան 18
Երևան, Խորենացի 15