Ինչպե՞ս է աշխատում Circle ծրագիրը

Նկարիր Globbing-ի մասին տեսանյութեր, ստացիր մրցանակներ, դիտումներ և բոնուսներ

  • Ի՞նչ պետք է նկարեմ
    Կարելի է նկարել ամեն ինչ, ինչ վերաբերում է Globbing-ի ծառայություններին, օրինակ՝ անբոքսինգ, ծանրոցի ստացման գործընթաց, գների համեմատություն, օնլայն խանութներից գնելու խորհուրդներ և այլն։
  • Տեխնիկական մաս
    Տեսանյութերը ավելացնելիս անպաման նշեք/ավելացրեք մեր պաշտոնական էջերը, որպեսզի մոդերացիան անցնելու դեպքում կարղանանք ավելացնել դրանք մեր էջերում և անել Repost-ներ

    Instagram @globbingarmenia
    TikTok @globbingarmenia
    YouTube @GlobbingLLCYerevan
  • Ի՞նչ պետք է անել մոդերացիան անցնելու համար
    Հրապարակիր մեր մասին տեսանյութ Instagram, TikTok կամ YouTube սոցիալական ցանցերում, նշիր մեզ կամ ավելացրու որպես համահեղինակ, այնուհետև ուղարկիր տեսանյութի հղումը հայտով։
  • Ինչպե՞ս են տրվում մրցանակներն ու բոնուսները
    Համագործակցությունը, ինչպես նաև ռեփոստները կատարվում են մոդերացիան անցնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Նվեր բոնուսը գրանցվում է Globbing-ի բոնուսային հաշվին 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Բոնուսները կարող ես օգտագործել առքման համար վճարելիս կամ «Գնիր իմ փոխարեն» ծառայության համար։
    Ավելին, կմասնակցես գլխավոր մրցանակի՝ DJI SET-ի խաղարկությանը, որը կանցկացվի դեկտեմբերի 20-ին:
Logo & Brand Mascot
Color pallet
Animations
Fonts
Tahoma
Swansea
#3ccbda
#e87722
Լրացուցիչ պայմաններ

1. Կազմակերպիչ, նպատակ, գործողության ժամկետ


1.1. Կազմակերպիչ և/կամ Globbing: «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ, Ք․Երևան,Հր․Քոչար 44/53:

1.2. Նպատակ: Globbing-ի առաջխաղացում մասնակիցների կողմից ստեղծված բնօրինակ տեսանյութերի (Instagram Reels, TikTok, YouTube Shorts) հրապարակման միջոցով, որոնք համապատասխանում են այս կանոններին և Globbing-ի բրենդ-գայդին։

1.3. Գործողության ժամկետ: 17.10.2025-ից մինչև 31.12.2025։ Գլխավոր մրցանակի և այլ միջոցառումների անցկացման ամսաթվերը սահմանվում են լրացուցիչ ծանուցումով կայքում։ Գործողության ժամկետը կարող է փոփոխվել կազմակերպչի որոշմամբ։ Ծանուցումը փոփոխության մասին կհրապարակվի կայքում։

1.4. Հրապարակային առաջարկ: Այս կանոնները հանդիսանում են հրապարակային առաջարկ՝ Հայաստանի քաղաքացիական օրենսդրության իմաստով։ Մասնակցության հայտի ներկայացումը հաստատում է կանոնների ամբողջական և անբեկանելի ընդունումը։

1.5. Կայք: https://globbingcircle.com


2. Տերմիններ


2.1. «Մասնակից» — ֆիզիկական անձ, ով ստեղծել է Globbing-ի մասին տեսանյութ և ներկայացրել հայտ կայքի ֆորմայի միջոցով։

2.2. «Բովանդակություն» — Մասնակցի կողմից ստեղծված տեսանյութը և դրա հետ կապված տարրերը (կարևորումներ, հեշթեգեր, շապիկներ), որոնք հրապարակվել են Instagram, TikTok կամ YouTube-ում։

2.3. «Բոնուսային հաշիվ» — Մասնակցի ներքին հաշիվը Globbing համակարգում, որը չի վերադարձվում դրամով և չի փոխանցվում երրորդ անձանց, օգտագործվում է բացառապես Globbing-ի ծառայությունների վճարման համար, այդ թվում՝ բացասական մնացորդի փակման համար։

2.4. «Բրենդ-գայդ» — Կազմակերպչի կողմից հաստատված կանոնները Globbing-ի ֆիրմային տարրերի (գույներ, տառատեսակներ, լոգոներ, կոմպոզիցիոն և ոճային պահանջներ) օգտագործման համար, որոնք հասանելի են հանրության համար։

2.5. «Globbing հաշիվ» / «Անձնական կաբինետ» — Մասնակցի հաշիվը am.new.globbing.com կայքում, որը ապահովում է հասանելիություն Globbing-ի ծառայություններին։

2.6. «Կանոններ» — այս Կանոնները, որոնք կարգավորում են մասնակցությունը «Globbing Circle» ծրագրում։


3. Մասնակցության պայմաններ և բովանդակության պահանջներ


3.1. Մասնակցությունը անվճար է։ Վճարել անհրաժեշտ չէ և չի բարձրացնում մրցանակ կամ շահում ստանալու հնարավորությունը։

3.2. Բովանդակությունը պետք է ուղղակիորեն կապված լինի Globbing-ի հետ՝ ցուցադրելով իրական օգտագործման սցենարներ (պատվեր, վճարում, առաքում, ստացում), ծառայության ակնհայտ նշում տեսահոլովակում կամ ձայնում/տեքստում, և ֆիրմային տարրերի ճիշտ ինտեգրում։ Ակնթարթային լոգոյի հայտնվելը առանց բովանդակային կապի թույլատրվելի չէ։

3.3. Բովանդակությունը պետք է համապատասխան լինի Բրենդ-գայդին (գույներ, տառատեսակներ, լոգոներ, ոճ, կոմպոզիցիա) և այս Կանոններին։

3.4. Արգելված է հետևյալը՝

  • 3.4.1. քաղաքական կամ կրոնական քարոզ, էքստրեմիզմ;
  • 3.4.2. խտրականություն;
  • 3.4.3. ցենզուրայից դուրս խոսք;
  • 3.4.4. վտանգավոր կամ վնասակար գործողություններ;
  • 3.4.5. ծառայության վերաբերյալ մոլորեցնող տեղեկատվություն;
  • 3.4.6. մրցակիցների հիշատակություն/լոգո/համեմատություն;
  • 3.4.7. երրորդ անձանց իրավունքների խախտում (երաժշտություն, պատկերներ, ապրանքային նշաններ, անձնական տվյալներ);
  • 3.4.8. համապատասխան հարթակների կանոնների խախտում;
  • 3.4.9. ՀՀ օրենսդրությամբ արգելված գործողություններ;
  • 3.4.10. ցանկացած գործողություն, որը կարող է բացասաբար ազդել Globbing-ի բիզնես հեղինակության կամ հանրային իմիջի վրա։

4. Հայտերի քննություն (մոդերացիա)


4.1. Հայտերն ուղարկվում են հրապարակման հղումով և մյուս պահանջվող տվյալներով։

4.2. Հայտերի քննարկման ժամկետը — 1 աշխատանքային օր՝ հայտի ճիշտ ներկայացումից հետո (բոլոր պարտադիր դաշտերը լրացված են, բովանդակությունը հասանելի է հղումով, գաղտնիության կարգավորումները չեն խանգարում ստուգմանը)։

4.3. Մոդերացիան գնահատում է միայն համապատասխանությունը Բրենդ-գայդին և Կանոններին։ Համապատասխանության դեպքում հայտը հաստատվում է և կատարվում բոնուսի հաշվարկում։ Հակառակ դեպքում՝ հայտը մերժվում է։


5. Բոնուսներ


5.1. Հայտի հաստատման դեպքում Մասնակցի Globbing-ի բոնուսային հաշվին փոխանցվում է 10.000 ՀՀ դրամի չափով Բոնուս։ Եթե մասնակիցը չունի Globbing հաշիվ, բոնուսը հաշվարկվում է հաշիվ ստեղծելուց հետո։

5.2. Բոնուսը ոչ դրամական է և օգտագործվում է միայն Globbing ծառայությունների վճարման համար, այդ թվում՝ բացասական մնացորդի փակման համար։

5.3. Նվեր բոնուսը գրանցվում է Globbing-ի բոնուսային հաշվին 10 աշխատանքային օրվա ընթացքում (կամ հաջորդ աշխատանքային օրը, եթե այդ ամսաթիվը հանգստյան կամ տոնական օր է)։

5.4. Կազմակերպիչը կարող է դադարեցնել կամ չհաշվարկել բոնուսը հնարավոր խարդախության, Կանոնների խախտման կամ Բրենդ-գայդին չհամապատասխանելու կասկածի դեպքում։


6. Գլխավոր մրցանակի վիճակախաղ


6.1. Գլխավոր մրցանակ — DJI set

6.2. Մասնակցում են միայն հայտերը հաստատված Մասնակիցները։

6.3. Վիճակախաղի ընթացքը, հաղթողի որոշման մեթոդը, ամսաթիվը, ժամը, հեռարձակումն ու արդյունքների հրապարակումը կհայտարարվեն կայքում/սոցիալական ցանցերում։

6.4. Հաղթողի ծանուցումը կատարվում է էլ․փոստով/հեռախոսով։ Հաղթողը պարտավոր է հաստատել ծանուցումը և տրամադրել տվյալները մրցանակի ստացման համար 7 օրում։

6.5. Մրցանակը չի փոխանակվում գումարի կամ այլ մրցանակի հետ, բացառությամբ մոդելի անհասանելիության դեպքերի։


7. Բովանդակության իրավունքներ և երաշխիքներ


7.1. Մասնակիցը երաշխավորում է բովանդակության օրինականությունը և երրորդ անձանց օգտագործված տարրերի իրավունքը։

7.2. Հաղթողի հայտի հաստատումից հետո Մասնակիցը տրամադրում է կազմակերպչին անվճար ոչ բացառիկ իրավունք՝ բովանդակությունը օգտագործելու Globbing-ի մարքեթինգային և PR նպատակներով։

7.3. Մասնակիցը համաձայն է, որ կազմակերպիչը կարող է օգտագործել էլ․փոստերը, անունները, հրապարակումների նախադիտումները (preview-ները) և հղումները հաշվետվություններում և մամուլի նյութերում։


8. Անձնական տվյալներ


8.1. Հայտը ենթադրում է համաձայնություն անձնական տվյալների մշակման համար։

8.2. Մշակվող տվյալներ՝ անուն/nickname, էլ․փոստ, հեռախոս, պրոֆիլների հղումներ, մոդերացիայի լոգեր, տվյալներ մրցանակի ստացման համար։

8.3. Պահպանման ժամկետ՝ ծրագրի գործողության ընթացքում և 3 տարի հետո, կամ ավելի երկար օրենքի պահանջի դեպքում։


9. Պատասխանատվություն, բողոք և մերժում


9.1. Կազմակերպչի որոշումները հիմնված են Կանոնների և Բրենդ-գայդի համապատասխանության վրա։

9.2. Կազմակերպիչը կարող է մերժել Մասնակցին համապատասխանության բացակայության, սխալ տվյալների կամ խարդախության դեպքում։

9.3. Բողոքները ուղարկվում են էլ․փոստով 5 աշխատանքային օրում, որոշումը՝ 5 աշխատանքային օրում։


10. Հարկերի և իրավական սահմանափակումների մասին


10.1. Բոնուսը և/կամ մրցանակը կարող է համարվել եկամուտ՝ ըստ ՀՀ օրենսդրության։

10.2. Կազմակերպիչը պատասխանատու չէ հարթակների անհասանելիության, հրապարակումների արգելքի, երրորդ անձանց գործողությունների կամ հաղորդակցման խափանումների համար։

10.3. Ֆորս-մաժոր: Անհաղթահարելի հանգամանքների դեպքում ժամկետներն ու պարտավորությունները կարող են փոխվել կամ դադարեցվել մինչև իրավիճակի վերացումը։


11. Կանոնների փոփոխություն


11.1. Կազմակերպիչը կարող է փոփոխել Կանոնները՝ հրապարակելով նոր տարբերակը կայքում։

11.2. Սահմանափակ փոփոխությունների դեպքում ծանուցումը հրապարակվում է ոչ ուշ քան 3 օր առաջ։


12. Կիրառվող օրենսդրություն և վեճեր


12.1. Կիրառվող օրենսդրություն՝ ՀՀ օրենսդրություն։

12.2. Վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, այլ դեպքում՝ ըստ օրենքի։