Գնեք Wayfair-ից,
Ստացեք Գլոբբինգի հետ
Գրանցվեք հիմա
Գնիր օնլայն, ստացիր Հայաստանում
Գրանցվեք և ստացեք
Ձեր առաքման հասցեն
Գնեք օնլայն և օգտագործեք Ձեր առաքման հասցեն
Ստացեք Ձեր ծանրոցը ≈ 5-10 աշխ․ օրում
Քայլ առ քայլ ուղեցույց
Ինչպե՞ս գրանցվել Wayfair-ում։
  1. Մուտք գործեք wayfair.com և սեղմեք վերևի՝ ձախ անկյունի «Menu» կոճակը։
  2. Այնուհետև սեղմեք «My account» կոճակը։
  3. Լրացրեք Ձեր էլեկտրոնային հասցեն և սեղմեք «Continue» կոճակը։
  4. Որից հետ, լրացրեք Ձեր գաղտնաբառը և սեղմեք «Create account» կոճակը։
Ահա և վերջ, դուք գրանցված եք։ :)
Ինչպե՞ս գտնել ապրանք։
  1. Փնտրելու տողում լրացրեք այն ապրանքի անունը, որը ցանկանում եք գնել։
  2. Օգտվեք ֆիլտրներից (չափս, գին, բրենդ, գույն, տեսակ...), որպեսզի գտնեք հենց Ձեզ անհրաժեշտ ապրանքը։
  3. «Sort by» բաժնից ընտրեք «Reccomended» տարբերակը, որպեսզի տեսնեք ամենապահանջված իրերը ցանկը։
  4. Տրված բաժիններից ընտրեք Ձեզ հետաքրքրող բաժինը։
  5. Սեղմեք Ձեր հավանած ապրանքի վրա։
  6. Ընտրեք գույնը/չափսը։
  7. Սեղմեք «Add to cart» զամբյուղ ավելացնելու համար։
  8. Այնուհետև, սեղմեք «Check out now» կոճակն ապրանքն այդ պահին գնելու համար, կամ «Review cart»՝ զամբյուղի իրերը տեսնելու համար։
Ինչպե՞ս պատվիրել։
  1. Սկզբում լրացրեք «Գլոբբինգ»-ի Ձեր էջի առաքման հասցեն: Կարևոր է լրացնել «Գլոբբինգ»-ի ԱՄՆ պահեստի հասցեն: Չմոռանաք նշել Address 2-ը, քանի որ այն Ձեզ տարբերակող անհատական կոդն է։ Հաստատեք սեղմելով՝ «Save & continue» կոճակը։
  2. Ընտրեք դեպի «Գլոբբինգ»-ի պահեստ առաքման Ձեր նախընտրելի տարբերակը և սեղմեք «Save & continue» կոճակը։
  3. Լրացրեք քարտի տվյալները և սեղմեք «Save & continue» կոճակը։
  4. Սեղմեք «Place your order» կոճակը՝ գնումն ավարտելու համար։
Ահա և վերջ, Ձեր պատվերը գրանված է։ :)
Գրանցվեք հիմա



Անվճար առաքում



Ի դեպ, Wayfair-ն անվճար առաքում է մինչև Գլոբբինգի պահեստ $35 և ավել պատվերի դեպքում։
Ամեն ինչ տան համար,
մինչև 80% զեղչով Wayfair-ում
Wayfair հիմնական բաժիններ
Գրանցվեք հիմա
Լավագույն առաջարկները
Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ վճարային քարտեր է ընդունում Wayfair-ը։
Wayfair-ը այս պահին ընդունում է Visa, MasterCard, Discover, American Express, Diners Club International, JCB, UnionPay, PayPal, և Wayfair Credir Card։
Ինչպե՞ս կարող եմ չեղարկել պատվերս:
Դուք կարող եք չեղարկել պատվերը Ձեր Wayfair account-ի «My orders» բաժնից, եթե այն արդեն առաքման փուլում չի գտնվում։
Կարո՞ղ եմ պատվիրել միանգամից մի քանի իր, կամ ավելացնել իր պատվերիս մեջ, որն արդեն ձևակերպել եմ։
Իհարկե կարող եք պատվիրել մի քանի իր միանգամից, սակայն, ցավոք, չեք կարող ավելացնել նոր իր արդեն իսկ ձևակերպած պատվերի մեջ: Այդ դեպքում անհրաժեշտ է ձևակերպել նոր պատվեր: Ինչպես նաև, հիշեցնենք, որ խանութը տրամադրում է անվճար առաքում մինչև մեր ԱՄՆ պահեստ $35-ը գերազանցող միանվագ պատվերվերի համար:
Ստացել եմ վնասված/սխալ իր: Ի՞նչ պետք է անել:
  1. Կապնվեք Գլոբբինգի հաճախորդների սպասարկման բաժին +374 60 616 616 հեռախոսահամարով՝ ԱՄՆ հետվերադարձի սակագներին ծանոթանալու համար։
  2. Մուտք գործեք Ձեր Wayfair account։
  3. Մտեք «My orders» բաժին։
  4. Ընտրեք «Return Item» կամ «Replace Item or Parts»՝ վերադարձնելու կամ փոխանակելու համար համապատասխանաբար։
  5. Ընտրեք «Damaged or defective»։
Ունեմ այլ խնդիր/հարց։
Մուտք գործեք հետևյալ հղումով՝ այլ հարցերի կամ խնդիրների համար, կամ կապնվեք Wayfair-ի հաճախորդների սպասարկման բաժին՝ +1 844-996-0748 հեռախոսահամարով, ժամը 17:00-ից մինչև 03:00-ն։
Ինչպե՞ս ստանալ Գլոբբինգ Հասցե
Վիդեո ուղեցույց
Գրանցվեք հիմա
Չունե՞ք բանկային քարտ կամ ժամանակ

Օգտվեք «Գնիր իմ փոխարեն» ծառայությունից
Ի՞նչ է «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը
Դուք պարզապես ուղարկում եք մեզ ապրանքի հղումը, լիցքավորում Ձեր Գլոբբինգ հաշիվը, իսկ մենք գնում ենք ապրանքը Ձեր փոխարեն։

Օգտվեք «Գնիր իմ փոխարեն»-ից, եթե.

  • չունեք բանկային քարտ, հավես կամ ժամանակ,
  • ցանկանում եք օգտվել այն խանութներից, որոնք չեն առաքում պահեստային հասցեներ,
  • ցանկանում եք օգտվել այն խանութներից, որոնք չեն ընդունում ՀՀ-ում թողարկված բանկային քարտեր։
Ծառայության պայմաններ
Պատճենեք Ձեր նախընտրած ապրանքի հղումը (link) և մուտքագրեք այն մեր «Գնիր իմ փոխարեն» էջում: Այնուհետև լրացրեք ապրանքի մանրամասները (քանակ, գույն, չափ) և վճարեք գնման դիմաց քարտով կամ Tellcell/MobiDram-ով՝ օգտագործելով Ձեր Address 2-ը։ Ձեր Գլոբբինգի հաշիվը համալրելուց հետո մենք կգնենք ապրանքը։
Ծառայության արժեք
Ծառայության վճարը կազմում է ընդհանուր պատվերի արժեքի 5%-ը (մին. 2500 դրամ): Հատուկ խանութների դեպքում, բացի ծառայության վճարից, գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։
Հատուկ խանութներ
Հատուկ խանութները չեն իրականացնում առաքում պահեստի հասցեով։ Նման օնլայն խանութների կայքերից գնումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել մեր գործընկերոջ փոխադրման ծառայությունից։ Այս դեպքում, բացի ծառայության վճարից (պատվերի արժեքի 5%-ը, մին. 2500 դրամ), գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։
Խնայեք, Գլոբբինգի հետ
Հետադարձ կապ
Հեռ/Email
060 616 616
info@globbing.com
Սպասարկման սրահներ
Երևան, Հր. Քոչար 44/53
Երևան, Մաշտոցի պող. 43
Երևան, Գարեգին Նժդեհ 19/1
Երևան, Մարգարյան 18/5
Ստեփանակերտ, Վ. Սարգսյան 18
Երևան, Խորենացի 15