Գնեք K-Pop իրեր,
ստացեք Գլոբբինգի հետ

Գրանցվեք հիմա
Գնիր օնլայն, ստացիր Հայաստանում
Գրանցվեք և ստացեք
Ձեր առաքման հասցեն
Գնեք օնլայն և օգտագործեք Ձեր առաքման հասցեն
Ստացեք Ձեր ծանրոցը ≈ 5-10 աշխ․ օրում
Իսկ դուք գիտեի՞ք
Հետաքրքիր փաստեր K-Pop-ի մասին
Հարավային Կորեայում տարեկան ստեղծվում է մոտ 100 K-pop խումբ։ Այնուամենայնիվ, նրանցից միայն մոտ 5%-ն է հաջողության հասնում։
BTS-ը առաջին K-pop խումբն էր, որը հանդես եկավ որպես երաժշտական հյուր Saturday Night Live շոում։ Դա տեղի ունեցավ 2019-ի ապրիլին․ խումբը կատարեց երգեր իր նոր «Map of the Soul: Persona» ալբոմից։
K-pop երաժշտությունը ծագել է դեռ 1885 թվականին, երբ ամերիկյան միսիոներ Հենրի Ապենզելարը ժամանեց Կորեա և սկսեց ամերիկյան ու բրիտանական ֆոլք երաժշտություն սովորեցնել կորեացի երեխաներին։
Հարավային Կորեայում կան հատուկ տաքսի ծառայություններ, որոնք օգնում են երկրպագուներին հետևել իրենց սիրելի K-pop կուռքերին։ Նրանց օրեկան արժեքը կազմում է մոտ $600։ Մեքենաները հետևում են կոնկրետ K-pop կատարողին կամ խմբին ամբողջ օրվա ընթացքում։
Իսկ դուք գիտեի՞ք
Հետաքրքիր փաստեր BTS-ի մասին
BTS-ը առանձնանում է իր երգերի յուրահատուկ խոսքերով․ դրանք շոշափում են այնպիսի զգայուն թեմաներ, ինչպիսիք են դպրոցական բռնությունը, հասարակության իդեալները, հոգեկան առողջության խնդիրները:
Ի տարբերություն K-pop խմբերի մեծամասնության, BTS-ի անդամները ակտիվ մասնակցում են իրենց երգերի ստեղծմանը: Շատերը կարծում են, որ հենց դա է խմբի հաջողության գաղտնիքը։
BTS-ը միակ K-pop խումբն է, ում ալբոմները հայտնվել են Billboard 200-ի հիթ-շքերթի առաջին տեղում։
BTS խումբը ակտիվ զբաղվում է բարեգործությամբ. 2017-ին խմբի յուրաքանչյուր անդամ նվիրաբերեց մոտավորապես 8,950 ԱՄՆ դոլար 2014 թվականին տեղի ունեցած «Սևոլ» լաստանավային աղետից տուժած ընտանիքներին:
Գրանցվեք հիմա
Իսկ դուք գիտեի՞ք
Հետաքրքիր փաստեր BlackPink-ի մասին
Վարդագույնը սովորաբար օգտագործվում է գեղեցիկը պատկերելու համար, սակայն Blackpink-ը փորձում է ասել, որ իրականում միայն գեղեցկությունով ամեն ինչ չի սահմանափակվում: Խումբը հանդես է գալիս որպես թիմ, որին միավորում է ոչ միայն գեղեցկությունը, այլև նաև մեծ տաղանդը։
2018-ին խումբն ուներ BLACKPINK House անունով ռեալիթի շոու, որը հետևում էր խմբի անդամների առօրյային։
2019-ին Blackpink-ը պատմության մեջ մտավ որպես առաջին կանացի K-pop խումբ, որը ելույթ ունեցավ լեգենդար Coachella-ում: Ընդհանուր առմամբ Blackpink-ը այս փառատոնին ելույթ ունեցած երկրորդ K-pop խումբն է։
2012-ին Ռոզեի հայրը կատակով առաջարկեց նրան մասնակցել Ավստրալիայում անցկացվող YG Entertainment հարավկորեական ձայնագրման ստուդիայի լսումներին․ «Չէի կարծում, որ երգչուհի դառնալու շանս ունեմ, առավել ևս՝ K-pop աստղ»:
Գրանցվեք հիմա
Իսկ դուք գիտեի՞ք
Հետաքրքիր փաստեր EXO-ի մասին
EXO-ն ելույթ է ունեցել Փհենչհանի 2018 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը։
EXO-ն գրանցված է 2018-ի Գինեսի ռեկորդների գրքում՝ Mnet ասիական երաժշտական մրցանակաբաշխությունում ամենաշատ մրցանակները շահելու համար:
Խմբի անդամ Սեհունը դժվարանում է արտասանել «s» տառը։ Ճակատագրի հեգնանքով, նրա բեմական անունը սկսվում է հենց այդ տառով։
EXO-ի վեցանկյուն լոգոն հորինել է խմբի անդամներից մեկը՝ Չանյոլը։
Գրանցվեք հիմա
Ո՞ր խանութներից գնել
Չունե՞ք բանկային քարտ կամ ժամանակ

Օգտվեք «Գնիր իմ փոխարեն» ծառայությունից
Ի՞նչ է «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը
Դուք պարզապես ուղարկում եք մեզ ապրանքի հղումը, լիցքավորում Ձեր Գլոբբինգ հաշիվը, իսկ մենք գնում ենք ապրանքը Ձեր փոխարեն։

Օգտվեք «Գնիր իմ փոխարեն»-ից, եթե.

  • չունեք բանկային քարտ, հավես կամ ժամանակ,
  • ցանկանում եք օգտվել այն խանութներից, որոնք չեն առաքում պահեստային հասցեներ,
  • ցանկանում եք օգտվել այն խանութներից, որոնք չեն ընդունում ՀՀ-ում թողարկված բանկային քարտեր։
Ծառայության պայմաններ
Պատճենեք Ձեր նախընտրած ապրանքի հղումը (link) և մուտքագրեք այն մեր «Գնիր իմ փոխարեն» էջում: Այնուհետև լրացրեք ապրանքի մանրամասները (քանակ, գույն, չափ) և վճարեք գնման դիմաց քարտով կամ Tellcell/MobiDram-ով՝ օգտագործելով Ձեր Address 2-ը։ Ձեր Գլոբբինգի հաշիվը համալրելուց հետո մենք կգնենք ապրանքը։
Ծառայության արժեք
Ծառայության վճարը կազմում է ընդհանուր պատվերի արժեքի 5%-ը (մին. 2500 դրամ): Հատուկ խանութների դեպքում, բացի ծառայության վճարից, գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։
Հատուկ խանութներ
Հատուկ խանութները չեն իրականացնում առաքում պահեստի հասցեով։ Նման օնլայն խանութների կայքերից գնումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել մեր գործընկերոջ փոխադրման ծառայությունից։ Այս դեպքում, բացի ծառայության վճարից (պատվերի արժեքի 5%-ը, մին. 2500 դրամ), գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։
Ինչպե՞ս գնել օնլայն
Մենք պատրաստել ենք քայլ առ քայլ ուղեցույց, թե ինչպես գնել օնլայն արտերկրյա օնլայն խանութներից և ստանալ պատվերները ՀՀ-ում պարզ ու ապահով Գլոբբինգի հետ։
Վիդեո ուղեցույց
Գրանցվեք հիմա
Խնայեք, Գլոբբինգի հետ
Հետադարձ կապ
Հեռ/Email
060 616 616
info@globbing.com
Սպասարկման սրահներ
Երևան, Հր. Քոչար 44/53
Երևան, Մաշտոցի պող. 43
Երևան, Գարեգին Նժդեհ 19/1
Երևան, Մարգարյան 18/5
Ստեփանակերտ, Վ. Սարգսյան 18
Երևան, Խորենացի 15