Բրենդային կոշիկներ
մինչև 65% զեղչով


Գրանցվեք հիմա
Գնիր օնլայն, ստացիր Հայաստանում
Գրանցվեք և ստացեք
Ձեր առաքման հասցեն
Գնեք օնլայն և օգտագործեք Ձեր առաքման հասցեն
Ստացեք Ձեր ծանրոցը ≈ 5-10 աշխ․ օրում
Բոլորը
Տղամարդկանց համար
Կանանց համար
Կանանց համար
Տղամարդկանց համար
Գրանցվեք հիմա
«Գնիր իմ փոխարեն»
Գնել ինքնուրույն
Անհասանելի խանութները հասանելի են Գլոբբինգի հետ
Բազում հայտնի խանութներ (ինչպիսիք են՝ Nike, Adidas և այլն) չեն առաքում իրենց ապրանքները դեպի միջազգային պահեստներ, սակայն «Գլոբբինգ»-ի հետ Դուք ազատ եք ունենալ այն, ինչ ուզում եք օգտվելով «Գնիր իմ փոխարեն» ծառայությունից։
Ի՞նչ է «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը
Դուք պարզապես ուղարկում եք մեզ ապրանքի հղումը, լիցքավորում Ձեր Գլոբբինգ հաշիվը, իսկ մենք գնում ենք ապրանքը Ձեր փոխարեն։

Օգտվեք «Գնիր իմ փոխարեն»-ից, եթե.

  • չունեք բանկային քարտ, հավես կամ ժամանակ,
  • ցանկանում եք օգտվել այն խանութներից, որոնք չեն առաքում պահեստային հասցեներ,
  • ցանկանում եք օգտվել այն խանութներից, որոնք չեն ընդունում ՀՀ-ում թողարկված բանկային քարտեր։
Ծառայության պայմաններ
Պատճենեք Ձեր նախընտրած ապրանքի հղումը (link) և մուտքագրեք այն մեր «Գնիր իմ փոխարեն» էջում: Այնուհետև լրացրեք ապրանքի մանրամասները (քանակ, գույն, չափ) և վճարեք գնման դիմաց քարտով կամ Tellcell/MobiDram-ով՝ օգտագործելով Ձեր Address 2-ը։ Ձեր Գլոբբինգի հաշիվը համալրելուց հետո մենք կգնենք ապրանքը։
Ծառայության արժեք
Ծառայության վճարը կազմում է ընդհանուր պատվերի արժեքի 5%-ը (մին. 2500 դրամ): Հատուկ խանութների դեպքում, բացի ծառայության վճարից, գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։
Հատուկ խանութներ
Հատուկ խանութները չեն իրականացնում առաքում պահեստի հասցեով։ Նման օնլայն խանութների կայքերից գնումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել մեր գործընկերոջ փոխադրման ծառայությունից։ Այս դեպքում, բացի ծառայության վճարից (պատվերի արժեքի 5%-ը, մին. 2500 դրամ), գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։
Ինչպե՞ս գնել ինքնուրույն։
Քայլ առ քայլ ուղեցույց
Ինչպե՞ս գրանցվել 6pm-ում։
  1. Մուտք գործեք 6pm.com։
  2. Սեղմեք վերևի աջ կողմում "Login or register" կոճակը։
  3. Սեղմեք "Create your 6pm account" կոճակը։
  4. Լրացրեք տվյալները։
  5. Սեղմեք "Create your 6pm account" կոճակը։
Ահա և վերջ, դուք գրանցված եք։ :)
Ինչպե՞ս գտնել ապրանք։
  1. Փնտրելու տողում լրացրեք այն ապրանքի անունը, որը ցանկանում եք գնել։
  2. Օգտվեք ֆիլտրներից (չափս, գին, բրենդ, գույն, տեսակ...), որպեսզի գտնեք հենց Ձեզ անհրաժեշտ ապրանքը։
  3. "Sort by" բաժնից ընտրեք "Lowest Price" տարբերակը, որպեսզի տեսնեք ամենամատչելի իրերը սկզբում։
  4. Սեղմեք Ձեր հավանած իրի վրա։
  5. Ընտրեք գույնը, չափսը և տեսակը։
  6. Սեղմեք "Add to shopping bag" զամբյուղ ավելացնելու համար։
  7. Սեղմեք "Proceed to checkout" ապրանքը այդ պահին գնելու համար, կամ "View bag"` զամբյուղի իրերը տեսնելու համար։
Ինչպե՞ս պատվիրել։
  1. Սկզբում լրացրեք Գլոբբինգի Ձեր էջի առաքման հասցեն՝ ինչպես նշված է նկարում: Կարևոր է լրացնել Գլոբբինգի ԱՄՆ պահեստի հասցեն: Չմոռանաք նշել Address 2-ը:
  2. Հաստատեք՝ սեղմելով "Ship to this address" կոճակը։
  3. Լրացրեք քարտի տվյալները և սեղմեք "Add your card" կոճակը։
  4. Սեղմեք "Place your order" կոճակը և ամենինչ պատրաստ է։
Ո՞ր խանութներից գնել
Ինչպե՞ս գնել օնլայն
Մենք պատրաստել ենք քայլ առ քայլ ուղեցույց, թե ինչպես գնել օնլայն արտերկրյա օնլայն խանութներից և ստանալ պատվերները ՀՀ-ում պարզ ու ապահով Գլոբբինգի հետ։
Վիդեո ուղեցույց
Գրանցվեք հիմա
Խնայեք Գլոբբինգի հետ
Հետադարձ կապ
Հեռ/Email
060 616 616
info@globbing.com
Սպասարկման սրահներ
Երևան, Հր. Քոչար 44/53
Երևան, Մաշտոցի պող. 50
Երևան, Գարեգին Նժդեհ 19/1
Երևան, Մարգարյան 18/5
Ստեփանակերտ, Վ. Սարգսյան 18
Երևան, Խորենացի 15