Ներբեռնեք Alipay հավելվածը, գրանցվեք Ձեր հայկական հեռախոսահամարով, որպեսզի կարողանաք ստանալ կոդ։
Ծանոթացեք պայմաններին և սեղմեք Agree կոճակը։
Մուտքագրեք ստացած կոդը համապատասխան դաշտում։
Երբ արդեն բացվում է հավելվածը, ներքևի տողի աջ կողմում ընտրեք անձնական էջ տանող կոճակը։
Ընտրեք Bank Cards կոճակը։
Սեղմեք Add Card կոճակը, որպեսզի լրացնեք բանկային քարտի տվյալները։
7. Հորինեք պայմանական գաղտնաբառ, որը հետագայում օգտագործելու եք գնումը հաստատելու համար TaoBao-ում։ 8. Մուտքագրեք Ձեր բանկային քարտի համարը։ 9. Լրացրեք քարտի մնացած տվյալները և սեղմեք Next Step կոճակը։ 10. Անձնական էջի վերևի աջ անկյունից ընտրեք կարգավորումների նշանը։ 11. Այնուհետև սեղմեք Payment Settings։ 12. Հաջորդիվ՝ Payment Priority Order։
13. Ակտիվացրեք Custom payment priorities կոճակը։ 14. Կարգավորումների բաժնում սեղմեք Security Setting կոճակը։ 15. Հաջորդիվ՝ Login Password։ 16. Մուտքագրեք Ձեր հեռախոսահամարին ստացած հաստատման կոդը։ 17. Ստեղծեք գաղտնաբառ, որով մուտք կգործեք և՛ Alipay, և՛ Taobao։ 18. Account and Security բաժնից ընտրեք Identity Information տողը։
19. Սկանավորեք Ձեր անձնագրի հիմնական էջը կամ ձեռքով լրացրեք տվյալները ներքևի դաշտերում։ Այնուհետև սեղմեք Submit։ 20. Սեղմեք Upload passport անձնագրի նկար ներբեռնելու համար։ 21. Ներբեռնեք անձնագրի նկարը հեռախոսից կամ նկարեք այն։ 22. Այդ ամենը վերջացնելուց հետո ժամանակն է ներբեռնել Taobao հավելվածը, որպեսզի սկսեք գնումներ կատարել։ Սեղմեք ներքևի տողի աջ անկյունի կոճակը։ 23. Սեղմեք կարմիր կոճակը։ 24. Պայմաններին համաձայնելու համար սեղմեք կարմիր կոճակը։ 25. Այնուհետև սեղմեք Agree կոճակն ավաարտելու համար։
Ահա և վերջ, Դուք արդեն գրանցված եք։ ;)
Ինչպե՞ս ավելացնել Գլոբբինգ հասցե
Սեղմեք աջ ներքևում գտնվող կոճակը։
Ապա սեղմեք նշված կոճակը։
Սեղմեք կարմիր կոճակը հասցե ավելացնելու համար։
Ընտրեք համապատասխան կոճակները հասցեի դաշտը լրացնելու համար։
Այնուհետև ընտրեք նշված կոճակը։
Հաջորդաբար ընտրեք պատկերում նշված կոճակը։
Ապա ընտրեք մյուս կոճակը։
Լրացրեք Ձեր անուն ազգանունը, Գլոբբինգ Չինաստանի պահեստի հասցեն Ձեր Address 2-ի հետ միասին պահեստի և հեռախոսահամարն առանց +86 կոդի։
Ահա և վերջ ;)
Ինչպե՞ս գնում կատարել
1. Սեղմեք Ձեր նախընտրած ապրանքի ներքևի աջ կոճակին։ 2. Ընտրեք Ձեր նախընտրելի գույնը և չափսը, ապա սեղմեք ներքևի կարմիր կոճակը շարունակելու համար։ 3. Ընտրեք դրամապանակի նշանով տողը։ 4. Այնուհետև ընտրեք AliPay որպես վճարման եղանակ։ 5. Սեղմեք ներքևի կարմիր կոճակը գնումը կատարելու համար։
Ներբեռնեք WeChat հավելվածը և սեղմեք Sign up կոճակը։
Այնուհետև սեղմեք Sign up with Mobile կոճակը։
Գրանցվեք Ձեր անուն ազգանունով և հայկական հեռախոսահամարով։
Ծանոթացեք պայմաններին և սեղմեք Next կոճակը։
Ապա սեղմեք Start կոճակը։
Համապատասխանեցրեք փազլի մասնիկը։
Գրեք հեռախոսահամարին ստացած կոդը և սեղմեք Submit։
Ծանոթացեք պայմաններին և սեղմեք Next կոճակը։
9. Ծանոթացեք պայմաններին և սեղմեք Next կոճակը։ 10. Համաձայնեք պայմաններին և սեղմեք Done։ 11. Սեղմեք Done կոճակը շարունակելու համար։ 12. Ծանոթացեք պայմաններին և սեղմեք Allow կոճակը։ 13. Այնուհետև մտեք Pinduoduo հավելվածը և սեղմեք կանաչ կոճակը գրանցման համար։ 14. Ծանոթացեք պայմաններին և սեղմեք Accept and Continue կոճակը։ 15. Այնուհետև սեղմեք Allow գրանցումը ավարտելու համար։
Ահա եվ վերջ, Դուք գրանցված եք։ ;)
Ինչպե՞ս ավելացնել Գլոբբինգ հասցե
Սեղմեք աջ ներքևում գտնվող կոճակը։
Ապա սեղմեք նշված կոճակը։
Սեղմեք կարմիր կոճակը հասցե ավելացնելու համար։
Լրացրեք Ձեր անուն ազգանունը, Գլոբբինգ Չինաստանի պահեստի հասցեն և հեռախոսահամարն առանց +86 կոդի։
Այնուհետև սեղմեք բացված պատուհանի կարմիր կոճակը։
Ահա և վերջ։
Ինչպե՞ս ավելացնել բանկային քարտ
Գնում կատարելիս ընտրեք այս տողը և սեղմեք կարմիր կոճակը։
Հաստատեք վճարման գինը սեղմելով կարմիր կոճակին։
Լրացրեք Ձեր բանկային քարտի թվերը հետևյալ դաշտում։
Լրացրեք բանկային քարտի վրա գրված անուն ազգանունը, ամսաթիվը և վերջին 3 թվերը։
Հորինեք թվային կոդ, որը հետագայում օգտագործելու եք գնումը հաստատելու համար։
Ահա և վերջ, Ձեր բանկային քարտն ավելացված է։
Գրանցվեք հիմա
Մենք կօգնենք Ձեզ գնել չինական ամենահայտնի խանութներից
Ի՞նչ է «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը
Դուք պարզապես ուղարկում եք մեզ ապրանքի հղումը, լիցքավորում Ձեր Գլոբբինգ հաշիվը, իսկ մենք գնում ենք ապրանքը Ձեր փոխարեն։
ցանկանում եք օգտվել այն խանութներից, որոնք չեն առաքում պահեստային հասցեներ,
ցանկանում եք օգտվել այն խանութներից, որոնք չեն ընդունում ՀՀ-ում թողարկված բանկային քարտեր։
Ծառայության պայմաններ
Պատճենեք Ձեր նախընտրած ապրանքի հղումը (link) և մուտքագրեք այն մեր «Գնիր իմ փոխարեն» էջում: Այնուհետև լրացրեք ապրանքի մանրամասները (քանակ, գույն, չափ) և վճարեք գնման դիմաց քարտով կամ Tellcell/MobiDram-ով՝ օգտագործելով Ձեր Address 2-ը։ Ձեր Գլոբբինգի հաշիվը համալրելուց հետո մենք կգնենք ապրանքը։
Ծառայության արժեք
Ծառայության վճարը կազմում է ընդհանուր պատվերի արժեքի 5%-ը (մին. 2500 դրամ): Հատուկ խանութների դեպքում, բացի ծառայության վճարից, գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։
Հատուկ խանութներ
Հատուկ խանութները չեն իրականացնում առաքում պահեստի հասցեով։ Նման օնլայն խանութների կայքերից գնումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել մեր գործընկերոջ փոխադրման ծառայությունից։ Այս դեպքում, բացի ծառայության վճարից (պատվերի արժեքի 5%-ը, մին. 2500 դրամ), գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։
«Գնիր իմ փոխարեն»
Ինչպե՞ս ստանալ Գլոբբինգ Հասցե
Գրանցվեք Գլոբբինգում մեր կայքի կամ հավելվածի միջոցով, որպեսզի անվճար ստանաք Ձեր անհատական հասցեները 7 երկրներում։ Այդ հասցեներով դուք կարող եք գնումներ կատարել արտերկրյա օնլայն խանութներում, իսկ Ձեր Գլոբբինգի էջում կպահպանվի պատվերների մասին տեղեկությունը։
Ընտրեք ապրանքներ ԱՄՆ, Անգլիայի, Չինաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Դուբայի և ՌԴ օնլայն խանութներից։ Գնում կատարելիս առաքման հասցե բաժնում լրացրեք Գլոբբինգի Ձեր էջում նշված առաքման հասցեն։ Մենք կստանանք Ձեր ծանրոցները մեր արտերկրյա պահեստներում և կառաքենք դրանք ՀՀ։ Հատուկ օնլայն խանութների համար, որտեղից ինքներդ չեք կարողանում գնում կատարել, գործում է «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը։ Կարևոր է․ երբ Ձեր գնումը դուրս է գալիս օնլայն խանութի պահեստից, օնլայն խանութը Ձեզ տրամադրում է բեռնակրման համար։ Այն հարկավոր է մուտքագրել Գլոբբինգի Ձեր էջում։
Ձեր պատվերը մեր պահեստ հասնելուն պես անվճար կվերափաթեթավորվի ու կգրանցվի արդեն փոքրացված չափերով, ինչի մասին էլ. հասցեով կստանաք ծանուցում․ Գլոբբինգի Ձեր էջում Դուք կտեսնեք ծանրոցի տվյալներն ու կարգավիճակը: Գրանցման պահից ընդամենը 24 ժամ անց ծանրոցը ավտոմատ կմտնի առաքման փուլ ու կլինի Հայաստանում՝ կախված Ձեր ընտրած առաքման մեթոդի ժամկետներից:
Պատվերը կարող եք ստանալ Ձեզ ամենահարմար հասցեից։ Գործում է նաև ԱՆՎՃԱՐ առաքում դեպի լոքերներ հարյուրավոր հասցեներով։ Ձեր հարմարավետությունն ապահովելու համար նաև գործում է «Տուն առաքում» ծառայությունը։ Մեր ծառայություններից կարող եք օգտվել՝ մուտք գործելով Ձեր Գլոբբինգի հաշիվ։